Ամերիկյան ռազմական պարեկանավը նախազգուշական կրակ է բացել իրանական նավի ուղղությամբ, որը մոտենում էր իրեն 150 մետրից մոտ տարածության վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Պարսից ծոցի հյուսիսային հատվածում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ներկայացուցչի հայտարարությանը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Միջադեպի հետ կապված՝ Իրանի իսլամական հեղափոխության պահակազորը հայտարարություն է տարածել, որում տեղի ունեցածը որակել է որպես սադրանք։