ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր չէ լքել իր պաշտոնը։ Այս մասին հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը։
«Դա ճիշտ չէ։ Պետքարտուղարը մտադիր է մնալ իր պաշտոնում»,-ասել է նա ճեպազրույցի ընթացքում։
Այսօր ավելի վաղ CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարող է վաղաժամ լքել պաշտոնը՝ նախագահ Թրամփի հետ որոշ հարցերում անհամաձայնության պատճառով։