Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ ալ-Սարաջը և ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը Ֆրանսիայում բանակցությունների ընթացքում պայմանավորվել են 2018 թվականի գարնանը երկրում նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ փոխանցում է Interfax-ը։
«Այդ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն՝ գարնանն ընտրությունների անցկացման վերաբերյալ»,-ասել է Մակրոնը բանակցությունների արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ։
Բացի այդ, հակամարտող կողմերը պայմանավորվել են մարտական գործողությունների դադարեցման մասին։