Friday, 29 03 2024
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները

Նախարարները փոխվում են, հավերժ կոռուպցիան խորանում է

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ռիչարդ Միլսի ցանկությամբ նախարարն անդրադարձել է նաև նոր հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի՝ այդ ուղղությամբ ներդրված ջանքերին և ակնկալվող արդյունքներին: Հանդիպման ավարտին դեսպան Միլսն իր խոսքում նշել է, որ ժողովրդի կարիքներին սատարող արդարադատության համակարգն անկախ ժողովրդավարության կենսական մասն է, և ողջունելով այդ գործընթացում արդարադատության նախարարության ձեռքբերումները, հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել:

Արդարադատության նախարարները փոխվում են, բայց անփոփոխ է մնում նրանց միջազգային հանդիպումների օրակարգը, ինչը լավագույն վկայությունն է այն բանի, որ Հայաստանում էական, որակական պայքար չկա կոռուպցիայի դեմ, համակարգային բարեփոխումներ չեն կատարվում դատական իշխանության անկախությունն ապահովելու ուղղությամբ։

Հարությունյան-Միլս հանդիպումն ինչ-որ իմաստով ինտրիգային է, որովհետև ԱՄՆ դեսպանը հրապարակավ ափսոսանք էր հայտնել նրա նախորդի՝ Արփինե Հովհաննիսյանի հրաժարականի առթիվ: Այնպես չէ, որ Հովհաննիսյանն աչքի էր ընկել օրինակելի բարեփոխումներով կամ նրա անունը կապվում էր համակարգային մոդեռնիզացիայի հետ, սակայն նրա վարքագծում կրեատիվ ինչ-որ բան կար, նա չէր ասոցացվում համակարգի, քրեաօլիգարխիայի հետ, և այդ հանգամանքն արդեն հույս էր ներշնչում միջազգային գործընկերներին:

Դավիթ Հարությունյանը համակարգի նշանային ֆիգուրներից մեկն է, մարդ, որն ինչ-որ իմաստով կամրջել է Քոչարյանի և Սարգսյանի իշխանությունները, 2008-ի ամենաճգնաժամային շրջանում եղել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը: Թերևս այդ փուլում էլ նա վաստակել է Սերժ Սարգսյանի անվերապահ աջակցությունը: Պատահական չէ, որ նա ամուր դիրքեր ուներ Հովիկ Աբրահամյանի կառավարությունում, իսկ Կարեն Կարապետյանի պարագայում՝ նույնիսկ կարելի է ասել, որ վերահսկում է վարչապետին՝ նախագահի ազդեցությունը կառավարության նկատմամբ ամբողջական դարձնելով: Պատահական չէ, որ բարդ անցումային փուլում Սերժ Սարգսյանը հենց նրան վստահեց արդարադատության նախարարի պաշտոնը: Սա առանցքային նշանակում էր՝ համակարգի կայունությունը պահպանելու նպատակով:

Իր նոր պաշտոնում առաջին հրապարակային քայլով Հարությունյանը դրսևորվեց որպես համակարգային ֆիգուր, առճակատման մեջ մտնելով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու հետ, որը հանդգնել էր դիպչել համակարգի սրբոց-սրբոցին՝ իշխանության ձևավորման մեխանիզմների լեգիտիմությանը:

Հարությունյանը նույնպես հրապարակավ կխոսի կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին, բայց դա իրականում ոչ թե պայքար կլինի, այլ դրա իմիտացիա՝ համակարգը հարվածներից ապահովագրելու նպատակով :

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում