Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ներկուսակցական անակնկալ ՀՀԿ-ում. ինչպես հասկանալ

Դեռևս որևէ քաղաքական ուժ սկզբունքային արձագանքի չի արժանացրել ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հայտարարությունն այն մասին, որ աշնանը պատրաստվում է հանդես գալ ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ ոչ ֆորմալ աշխատանքային բազմակուսակցական խումբ ձևավորելու առաջարկով: Գուցե քաղաքական ուժերը սպասում են բուն նախաձեռնությանը, համարելով, որ հավանական է աշունը գա, իսկ նախաձեռնությունը՝ ոչ: Այդ դեպքում ինչո՞ւ ավելորդ շտապողականություն դրսևորել: Այդ տեսանկյունից իհարկե նրանք ունեն այդպես մտածելու հիմք, որովհետև ակնհայտ է, որ ՀՀԿ-ական պատգամավորի նախաձեռնության քաղաքական ենթատեքստը առնչվում է իշխանության ներսում տեղի ունեցող դիմակայությանը և 2018-ի ապրիլին որոշակի նոր ստատուս-քվոյի արձանագրմանը: Ըստ այդմ, աշնանը կարող է լինել իրավիճակ, երբ պատգամավորի նախաձեռնությունը դառնա անիմաստ: Մյուս կողմից, սակայն, բուն խնդիրն առնչվում է Հայաստանի համար գերկարևոր հարցին և թվում է, որ ընդդիմության համար մնացյալ հարցերը պետք է որ չլինեն կարևոր, թե իշխանության ներսում ինչ հարաբերություններ են պարզում միմյանց հետ տարբեր թևեր:

Ժողովրդագրական խնդիրն այն է, որի համար ընդդիմությունը տարիներ շարունակ, իսկ վերջին շրջանում հատկապես քննադատել է իշխանությանը: Այժմ իշխանությունն ինքն էլ ճանաչում է խնդրի առկայությունը, համենայնդեպս ՀՀԿ պատգամավորն ինչ-որ իմաստով իշխանության մաս է, թեկուզ ոչ գործադիր համակարգի: Ավելին, այստեղ առաջանում է բավական ուշագրավ տրանսֆորմացիայի մի հեռանկար: Իշխանական մեծամասնության, իշխող կուսակցության պատգամավորներից մեկը հանդես է գալիս Հայաստանի համար կարևորագույն մի խնդրի ձևակերպմամբ և դրա ուղղությամբ էական նախաձեռնությամբ հանդես գալու մասին հայտարարությամբ, ընդ որում դրանում շոշափելով բավականին բազմազան շերտեր, որոնք պարունակում է Հայաստանի ներքաղաքական կյանքն ու կառավարման համակարգը: Ըստ էության, Սամվել Ֆարմանյանի հայտարարությունն ինչ որ իմաստով «ծրագրային» էր՝ հետագա քաղաքական գործունեության տեսանկյունից: Ընդ որում հատկանշական է այն, որ պատգամավորին մինչ այժմ չի արձանագրել ոչ միայն ընդդիմադիր դաշտը, հանրային դաշտը, այլ նաև իր իսկ հարազատ կուսակցության անդամները, տարբեր ներկայացուցիչները, կառավարությունը և այլն:

Տպավորություն է, որ նրանք իրենք էլ դեռևս չեն հասկացել, թե ինչ նախաձեռնություն է Ֆարմանյանի նախաձեռնությունը, ինչո՞ւ հանկարծ, ինչո՞ւ հիմա, ի՞նչ է տեղյակ այդ ամենից Սերժ Սարգսյանը, նրա համա՞ր էլ խնդիրն անսպասելի էր, թե՞ Ֆարմանյանը մինչ այդ որոշակի խողովակներով կամ ուղղակի ստացել էր Սերժ Սարգսյանի համաձայնությունը կամ շոշափել տրամադրութունը: Հարցերն իսկապես բազմաթիվ են և իշխող մեծամասնությունն ինքն էլ փորձում է հասկանալ թերևս, թե ինչի հետ գործ ունեն, ինչո՞ւ և ինչպե՞ս իշխանական պատգամավորը կարող է հանդես գալ ամենազգայուն հարցերից մեկի վերաբերյալ այդօրինակ կոշտ շեշտադրումներով և կոնկրետ նախաձեռնության ազդարարումով: Ավելին, Ֆարմանյանի խոսքում բավական հստակ էր թիրախը՝ նոր կառավարություն, որին նա առաջարկում է չափել ոչ թե տնտեսական աճի ծրագրային ցուցանիշների կատարման, այլ հենց ժողովրդագրական պատկերի չափորոշիչով: Սա ակնհայտ է դարձնում, որ տեղի ունեցողն ամենևին իրավիճակային հպանցիկ պատգամավորական մտահղացում չէ, այլ քաղաքական որոշակի գիծ, որի թե՛ սկիզբը, թե՛ մոտավոր վերջը պետք է հասկանալ: Նաև այն պատճառով է պետք հասկանալ, որովհետև առկա չէ այդ գծի ընդհանուր կուսակցական հանձնարարական կամ այսպես ասած դիրեկտիվ, ինչը ևս հարց է առաջացնում, թե ինչո՞ւ չի եղել կոլեկտիվ հրաման կամ հանձնարարություն, և ինչո՞ւ է նախաձեռնությունը վստահվել մեկին:

Այդպիսով, պատգամավորի հայտարարությունն իսկապես խոսում է իշխանության ներսում բավական աննախադեպ և խորքային որոշակի միտումների մասին, այդ թվում՝ իշխող կուսակցության այսպես ասած «ֆրակցիոնիզմի», երբ ներկուսակցական տարբեր խմբեր կարող են հանդես գալ տարբեր օրակարգային և շեշտադրումային գործակիցներով, գործել այսպես ասած տարբեր դիապազոններում: Դա կարող է նշանակել, որ 2018 թվականի ապրիլից հետո, անկախ վարչապետի խնդրի հանգուցալուծումից, ՀՀԿ ներկուսակցական առանցքային գործընթացներից մեկը կարող է դառնալ հենց «ֆրակցիոն» տրանսֆորմացիան, երբ կձևավորվեն և կհստակեցվեն խմբերը, որոնք ավելի բաց քաղաքական գործիքակազմով կամ նվազագույնը քաղաքական բառամթերքով կփորձեն պայքարել 2022 թվականի ներկուսակցական ստատուս-քվոյի համար, որը կկանխորոշի խորհրդարանի ընտրության կուսակցական ցուցակը, և, բնականաբար, դրանից բխող զարգացումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում