Friday, 19 04 2024
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա

«Ռուսաստանն իր պոռնկությունն է անում, մենք էլ հայտարարում ենք՝ պոռնիկ ենք ու ինչ-որ մեկը մեզնից օգտվելու է»

«Այն, ինչ որ Ռուսաստանն է անում, դա ուղղակի ակնհայտ սրիկայություն է, բայց խնդիրն այստեղ այլ է. մենք գտնվում ենք պատերազմական վիճակում, ու իքս երկիրը զենք է վաճառում մեր հակառակորդին, և մեր  հասարակությունը դրա նկատմամբ բավականին անտարբեր է, իսկ Ռուսաստանի դեպքում՝ ավելի քան անտարբեր ենք, որովհետև միևնույն ժամանակ մեր բնակչության զգալի մասի հույսը  շարունակում է մնալ Ռուսաստանը, այսինքն՝ սահմանի վրա գտնվող իրենց երեխաներին սպանում են  ռուսական զենքով, բայց նա էլի շարունակում է իր փրկությունը տեսնել Ռուսաստանի մեջ։ Սա խոսում է նրա մասին, որ մեր մոտ գրեթե իսպառ բացակայում է քաղաքացի հասկացողությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ խոսելով օրերս Ադրբեջան հասած ռուսական  սպառազինության հերթական խմբաքանակի մասին։

Կարեն Վարդանյանի խոսքերով՝ ունենք այս հասարակությանը համապատասխան  իշխանություններ, որը, ըստ նրա, իր հասարակությունից չի տարբերվում ո՛չ ինտելեկտուալ, ո՛չ էմոցիոնալ, ո՛չ էլ արժեքային համակարգով, այսինքն՝ երկու նույն զանգվածներն են ՝ նվիրված փողին։

Թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունների  ներկայացուցիչների  բազմիցս հնչեցրած  այն հայտարարություններին, որ  եթե ոչ Ռուսաստանը, ապա  այլ պետություններ՝  Իսրայելը, Պակիստանը, միևնույն է, Ադրբեջանին  զենք են վաճառելու, Կարեն Վարդանյանը պատասխանեց այսպես․

«Դա նույնն է, ինչ մենք ասենք՝ մենք պոռնիկ ենք ու մեկ ա՝ ինչ-որ մեկը մեզնից օգտվելու է, դա բարոյական ամենախոր փոսի մեջ գտնվող մարդկանց կամ որևէ պաշտոնյայի պատկերացումն է, այսինքն՝ փողոցայինի հոգեբանությամբ մարդու մոտեցում, որի արժեքը միայն փողն է ու դիտարկում է դա միայն փողի տեսանկյունից, այսինքն՝ դրանք բարոյապես ընկած մարդիկ են, երկրի համար որևէ արժեք չներկայացնող։ Ռուսաստանն էլ իր հերթին է իր պոռնկությունն անում, այսինքն, ըստ էության, գցում է ընկերոջը, որի դեմ մենք չենք ընդվզում»։

Անդրադառնալով նաև օրերս Արցախի պատգամավոր Հայկ Խանումյանի կողմից  տարածված այն տեղեկատվությանը, որ Արցախի իշխանությունների ծառայողական մեքենաների  համար հատկացվել է 350․000 ԱՄՆ դոլար, ԻՏՁՄ գործադիր տնօրենը շեշտեց, որ այն մարդիկ, ովքեր նման ծախսերի որոշումներ են ընդունում, նրանք ակնհայտ ցույց են տալիս, որ իրենք պետական գործիչներ չեն, այլ սովորական չինովնիկներ, որոնց համար ամենակարևորը միայն փողն  է ու իմիջը։

«Այսինքն՝ նրանք արժեքային համակարգից զուրկ մարդիկ են։ Դա կոռուպցիա չի, այլ անասունություն է, ուղղակի հիմարություն»,- նշեց  նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում