Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

«Եթե իմը չես, ուրիշինն էլ չես լինի». 2 երեխաների հայրը սիրուհուց մերժվելով՝ դանակը մխրճել է նրա որովայնը

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արտյոմ Կ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ:

39-ամյա Արտյոմին մեղադրանք էր առաջադրված տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Արտյոմի մտերմուհին է եղել:

Մտերմուհի ունենալով հանդերձ՝ Արտյոմը ամուսնացած է, խնամքին են երկու անչափահաս երեխաները՝ որդին ու դուստրը՝ 2002 և 2007 թվականներին ծնված:

Ըստ մեղադրանքի՝  2015 թվականի հունիսի 27-ի առավոտյան՝ ժամը 9-ին, Արտյոմ Կ.-ն Երևանից մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկում բնակվող մտերմուհու՝ Մանեի (անունը փոխված է) տուն՝ իրենց հետագա հարաբերությունների հարցը պարզելու համար: Խոսակցությունը խաղաղ չի ընթացել, Արտյոմն ու Մանեն վիճել են: Արտյոմը դանակով հարվածել է Մանեի որովայնի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Առաջադրված մեղադրանքում Արտյոմ Կ.-ն իրեն մեղավոր է  ճանաչել, զղջացել է:

Նա հայտնել է, որ Մանեի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել: Որոշ ժամանակ ինքն ու Մանեն նույնիսկ բնակվել են իր կողմից վարձակալած բնակարանում:

Դեպքի օրը գնացել է Մանեի տուն՝ նրան տեսնելու, հետը զրուցելու և նրան 10 հազար դրամ տալու, քանի որ իմացել է՝ Մանեն գումարի կարիք ունի:

Բակում հանդիպել է Մանեի մայրիկին, խնդրել է թույլ տալ, որ Մանեին տեսնի: Ներս է մտել, խոհանոցում տեսել է Մանեին: Հարցրել է՝ որտե՞ղ է նրա հեռախոսը: Մանեն վրդովվել  ու վիրավորել է իրեն:

Մանեի վերաբերմունքից ինքը հասկացել է՝ քանի որ տվյալ պահին ինքը նյութապես ծանր վիճակում է, Մանեն այլևս չի ցանկանում շփվել իր հետ…

Արտյոմն ասել է, որ նույնիսկ ծնկաչոք խնդրել է Մանեին՝ շարունակել իրենց հարաբերությունները: Սակայն  Մանեն չի ցանկացել լսել իրեն:

Այդ պահին, չգիտակցելով, թե ինչ է անում, դանակով հարվածել է Մանեին, հետո էլ հարվածել է ինքն իրեն…

Արտյոմ Կ.-ն հայտնել է, թե Մանեի ներկայացրած քաղհայցի պահանջից ընդունում է միայն այն գումարի պահանջը, որը ծախսվել է նրա առողջության վերականգնման համար՝ 608 հազար դրամը:

Մանեն քաղհայցի պահանջի մեջ ներառել էր ևս 300 հազար դրամ՝ որպես փաստաբանական ծառայությունների համար կատարած վճարում:

Տուժող Մանե Գ.-ն հայտնել է, որ ինքը ամուսնության նպատակով է ընկերություն արել Արտյոմի հետ: 2015 թվականի ապրիլին Արտյոմի առաջ պայման է դրել՝ եթե նա ցանկանում է, որ իրենց հարաբերությունները շարունակվեն, պիտի ծանոթանա իր ծնողների հետ և իրեն ամուսնության առաջարկություն անի: Արտյոմը վիճել է իր հետ: Ինքը դադարեցրել է նրա հետ շփումը:

Արտյոմը մի քանի անգամ զանգահարել է, ինքը չի պատասխանել նրա զանգերին:

2015 թվականի հունիսի 22-ին, ժամը 11-ի սահմաններում իրենց տուն է եկել Արտյոմը, ասել է, թե ուզում է խոսել իր ծնողների հետ: Ինքը նրան ասել է, որ նրա հետ ամուսնանալու ցանկություն չունի: Ինքը տեղեկացված չի եղել, որ Արտյոմն արդեն ամուսնացած է, երկու երեխա ունի: Արտյոմն իրեն այդ մասին ոչինչ չի ասել:

Հունիսի 27-ին, առավոտյան ժամը 9-ին Արտյոմը եկել է իրենց տուն: Իրեն հարցրել է՝ վերջնակա՞ն է որոշումը, որ չի ցանկանում ամուսնանալ: Ինքը պատասխանել է՝ հա:

Այդ ժամանակ Արտյոմը եղել է «հանգիստ, ադեկվատ, տարօրինակ վարքագիծ չի դրսևորել»…, պարզապես՝ անսպասելիորեն դանակով հարվածել է իր որովայնին՝ ասելով՝ եթե իմը չես, ուրիշինն էլ չես լինի:

Ինքը այդ հարվածից բարձր գոռացել է: Իր ձայնից ներս են մտել մայրն ու հորաքույրը: Արտյոմը անընդհատ կրկնում էր, թե կորցնելու բան չունի: Նա, տեսնելով, որ հարազատները ոստիկանություն են զանգում, հեռացել է…

Հետագայում իր ինքնազգացողությունը վատացել է, իրեն տարել են հիվանդանոց: Դեպքի հետո Արտյոմն իրեն որևէ նյութական օգնություն չի ցուցաբերել:

Տուժողը ներկայացրել է 1 միլիոն 150 հազար դրամի քաղհայցի պահանջ:

Տուժողի մայրը հայտնել է, որ Արտյոմը ոչ միայն չի հոգացել Մանեի հիվանդանոցային ծախսերը, այլև նրա հարազատները եկել են հիվանդանոց ու վիրավորել են դստերը:

Դեպքի վայրից առգրավվել է հանցագործության գործիք դանակը՝ 21սմ շեղբի երկարությամբ ու սև բռնակով: Տուժողի ընտանիքը հայտարարել է, որ դա իրենց դանակը չէ, այն Արտյոմ Կ.-ն էր իր հետ բերել դեպքի օրը ու հեռանալիս հետը չի տարել:

Արտյոմ Կ.-ն ճանաչվել է մեղսունակ:

Կրկնակի կատարված դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ հանցավոր արարքի կատարման պահին Արտյոմ Կ.-ն չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, այլ եղել է միայն հոգեկան լարված վիճակում:

Արտյոմ Կ.-ն մեղավոր է ճանաչվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Արտյոմ Կ.-ն դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ ամբաստանյալի անցկացրած ժամանակը՝ 6 ամիսը, և վերջնական պատիժ է սահմանվել 3 տարի 6 ամիս ազատազրկում:

Պատժի սկիզբը կհաշվվի  Արտյոմ Կ.-ին փաստացի արգելանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռն ուժի մեջ մտնի:

Դատավճռով մասնակիորեն է բավարարվել տուժողի ներկայացրած քաղհայցի պահանջը: Արտյոմ Կ.-ից հօգուտ տուժող Մանե Գ.-ի պիտի բռնագանձվեր 608 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի հատուցում:

Քաղհայցը՝ 300 հազար դրամ գումարի պահանջի մասով, թողնվել է առանց քննության՝ տուժողին հնարավորություն տալով այդ պահանջը ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով:

Ամբաստանյալից հօգուտ պետբյուջեի կբռնագանձվի 70 հազար 74 դրամ՝ որպես կատարված փորձաքննության արժեքի հատուցում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել Արտյոմ Կ.-ն ու նրա շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը, ինչպես նաև տուժողի ներկայացուցիչը:

Պաշտպանական կողմը պահանջում էր վերաորակել Արտյոմի արարքը, նրան մեղավոր ճանաչել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 114 հոդվածի 2-րդ մասով, նշանակել այդ հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ: Արարքը չվերաորակելու դեպքում պաշտպանական կողմը խնդրել էր պատժի մասով փոփոխել դատավճիռը՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով սահմանել օրենքով նախատեսված նվազագույն պատիժ և այդ պատիժն էլ պայմանականորեն չկիրառել՝ նշանակելով փորձաշրջան:

Հիմնավորելով վերաքննիչ բողոքը՝ ամբաստանյալն ու նրա շահերի պաշտպանն ընդգծեցին, որ առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել ամբաստանյալի ցուցմունքները, թե դեպքի պահին զայրույթից, վիրավորանքից, իրեն ստորացված զգալուց չի գիտակցել, թե ինչ է անում, իսկ երբ հասկացել է, փորձել է վերջ տալ իր կյանքին:

Այս գործով անցկացվել է դատահոգեբանական երկու փորձաքննություն: Առաջին փորձաքննությունն անցկացվել է ստացիոնար, հոգեբան Էլդա Գրինը եզրակացրել է, որ Արտյոմ Կ.-ն դեպքի պահին գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, ինչի մասին վկայում է աֆեկտի եռափուլային ընթացքի առկայությունը:

Այնուհետև անցկացվել է կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն՝ շատ ավելի անփորձ հոգեբան-փորձագետի կողմից, ով արդեն եզրակացրել է, թե Արտյոմ Կ.-ն ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի գտնվել:

Ըստ պաշտպանական կողմի՝ վարույթն իրականացնող մարմինը ճնշում է գործադրել փորձագետների վրա՝ փորձագիտական կենտրոնին  ուղղված գրություններով ամեն կերպ շտապեցրել է եզրակացության տրամադրումը: Փորձագետները հիմնվել են գործի ելքով շահագրգիռ անձանց ոչ արժանահավատ ցուցմունքների վրա…

Դատարանը հաշվի է առել, որ Արտյոմ Կ.-ի խնամքին երկու անչափահաս երեխաներ կան ու միևնույն ժամանակ սահմանել է 4 տարի ազատազրկում, ինչը, ըստ պաշտպանական կողմի, արդարացի չէ…

Պաշտպանը նշեց նաև այլ հանգամանքներ՝ Արտյոմը երիտասարդ տարիքում կորցրել է ծնողներին, ընտանիքի միակ կերակրողն է, նախաքննության ընթացքում Արտյոմը վեց ամիս է եղել անազատության մեջ, ապա ազատվել է կալանքից ու պատշաճ վարքագիծ է դրսևորել:

1995 թվականին Արտյոմ Կ.-ն պարտադիր զինվորական ծառայության ժամանակ առողջական խնդիրներ է ձեռք բերել: Նրա վատառողջության մասին առկա են բժշկական տեղեկանքներ, նա ստացել է բուժում:

Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել նաև տուժողի ներկայացուցիչը՝ միջնորդելով խստացնել Արտյոմ Կ.-ի պատիժը…

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց տուժողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը և մասնակիորեն բավարարեց ամբաստանյալի ու նրա շահերի պաշտպանի բողոքը՝ պատժի մեղմացման առումով:

Վերաքննիչ դատարանում բողոքների քննության ընթացքում Արտյոմ Կ.-ի կողմից վերականգնվեց տուժողին պատճառված նյութական վնասը՝ 608 հազար դրամի չափով: Դատարանն այդ հանգամանքը դիտեց որպես ևս մեկ մեղմացնող հանգամանք:

Վերաքննիչ քրեական դատարանը պատժի մասով փոփոխեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Արտյոմ Կ.-ն մեղավոր ճանաչվեց տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, սահմանվեց այդ հոդվածով նախատեսված նվազագույն պատիժը՝  3 տարի ազատազրկում: Այս պատժին հաշվակցվեց նախաքննության ժամանակ Արտյոմ Կ.-ի՝ անազատության մեջ եղած ժամանակը, վերջնական պատիժ սահմանվեց 2 տարի 6 ամիս ազատազրկումը:

Պատժի սկիզբը կհաշվվի Արտյոմ Կ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում