Thursday, 28 03 2024
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան

Արա Բաբլոյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ

Մեր պատասխանատվությունը երեխային ոչ միայն երջանիկ մանկություն, այլև՝ ապագա ապահովելն է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

ԱԺ-ից  հայտնում են, որ խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:

Այցի շրջանակում Արա Բաբլոյանը եղել է Գավառ քաղաքի Երեխաների զարգացման և վերականգնողական կենտրոնում: Խորհրդարանի ղեկավարը շրջել է կենտրոնով, զրուցել բուժման հատուկ կուրսեր անցնող սահմանափակ ունակություններով երեխաների ծնողների, մասնագետների ու երեխաների հետ:

Վերականգնողական կենտրոնում անվճար սպասարկվում են ֆիզիկական, մտավոր, լսողական, լեզվական, հոգեբանական խնդիրներ ունեցող 0-18 տարեկան շուրջ 350 երեխաներ և դեռահասներ մարզի տարբեր համայնքներից: Ինչպես տեղում ներկայացրել են ՀՀ ԱԺ նախագահին, երեխաների զարգացման և վերականգնողական կենտրոնում բացվել է մշտական 10-ը աշխատատեղ, և, ամենակարևորը, բոլոր մասնագետները տեղացիներ են:

Այնուհետև խորհրդարանի ղեկավարն այցելել է Գավառ քաղաքի թիվ 5 մանկապարտեզ, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ, ինչը նախատեսվում է ավարտել 2018թ-ի սեպտեմբերին: Արդիականացված մանկապարտեզում գործելու է 4 խումբ, որոնցից մեկում ընդգրկվելու են սահմանափակ կարողություններով երեխաները. նրանց համար ստեղծվելու են ներառական կրթության համար նախատեսված բոլոր պայմանները:

Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը եղել է նաև Գավառի մանկատանը, որտեղ ապրում է 58 երեխա: Արա Բաբլոյանը շրջել է մանկատան տարածքով, ծանոթացել պայմաններին և դիտել մանկատան սաների կողմից պատրաստված միջոցառումը:

«Մեր պատասխանատվությունը երեխայի հանդեպ ոչ միայն երջանիկ մանկությունը, այլ նաև երջանիկ ապագան ապահովելն է»,- ներկայացնելով այցի հիմնական նպատակը՝ լրագրողների հետ զրույցում նշել է Արա Բաբլոյանն ու հավելել. «Մեր մտածած ծրագիրը հիմնականում ուղղված է երեխայի իրավունքների պաշտպանությանը, ընդ որում, այն պետք է ընթանա կրթության, սոցիալական ապահովության, առողջապահության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում: Պետք է անենք հնարավորը, որպեսզի ծրագիրն աշխատի արդյունավետ՝ ներառելով վերականգնողական կենտրոն-մանկապարտեզ-դպրոց-մասնագիտացում և աշխատանք կապը: Վերականգնողական կենտրոնից հետո հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաները ներառական կրթությունը շարունակելու են մանկապարտեզներում, ապա՝ դպրոցներում: Մեր նպատակն է նաև նորածին երեխաների, օրինակ, լսողական խնդիրները հայտնաբերել ժամանակին ու անվճար տալ ճիշտ ախտորոշում, ինչն էլ կօգնի հետագայում երեխային ապարատի միջոցով արհեստական չխոսել»,- եզրափակել է Արա Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ նախագահը, կարևորելով հիվանդությունների ժամանակին ախտորոշումն ու բուժումը, նշել է նաև, որ որքան շուտ լուծվի երեխայի խնդիրը, այնքան շուտ նա կվերադառնա ընտանիք, ինչն էլ իր հերթին կնպաստի մանկատների բեռնաթափմանը:

Այցի ավարտին խորհրդարանի նախագահը նաև եղել է Սևանում կառուցվող Բժշկական կենտրոնում, որտեղ նախատեսվում է միավորել հիվանդանոցը և պոլիկլինիկան՝ մեկ բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնում: Սևանի նորակառույց բժշկական կենտրոնը հագեցած է լինելու ժամանակակից բժշկական սարքավորումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում