Երևանում, այսօր հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18:00-ի սահմաններում BYD մակնիշի 29 ՏՕ 526 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շիրազի փողոցում «Վի-Էլ-Վի» էլեկտրատեխնիկայի խանութի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ խոտածածկի վրա, առաջ ընթացել և կողաշրջվելով հայտնվել բետոնե սալիկների վրա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, 39-ամյա վարորդ Սևակ Մ.-ն խանութ սրահի աշխատակիցների և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տաքսու վարորդի օգնությամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով կոտրվել են ավտոմեքենայի ձախ առաջին և հետևի անվահեծանները: