Հայտնի պարֆյումեր Ֆրանսիս Քուրջյանը համագործակցություն է սկսել Burberry ընկերության հետ, որի արդյունքում ստեղծվել է կանացի նոր բուրմունք՝ My Burberry Blush։
Այն հագեցած է ծաղկա-մրգային երանգներով, որոնք ապահովվում են բաղադրիչներ հանդիսացող խորդենին, վարդը, գլիցինիան, հասմիկը, կիտրոնի ծառը, նուռն ու խնձորը։
Վարդագույն՝ 90 մլ տարողությամբ սրվակի գնորդի ցանկությամբ ապակու վրա կարող են անվանատառեր պատկերվել՝ որոշ վաճառակետերում բուրմունքի պատվիրման դեպքում:
Քուրջյանի նախնիներն արմատներով Արևմտյան Հայաստանից են։ Ցեղասպանության տարիներին հայտնվել են Հալեպում, այնուհետև տեղափոխվել Ֆրանսիա:
Քուրջյանն ավելի քան 100 օծանելիքի հեղինակ է: