ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 25-ին ցավակցական հեռագիր է հղել Հակոբյանների ընտանիքին Հայաստանի Հանրա¬պե¬տության վաստակավոր ար¬տիստ Վերա Հակոբյանի մահ¬վան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը ցավակցություն է հայտնել սիրված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ցավով տեղեկացա ճանաչված հաղորդավար, ասմունքող, Հայաստանի Հանրա¬պե¬տության վաստակավոր արտիստ Վերա Հակոբյանի մահ¬վան մասին:
Վերա Հակոբյանը, որպես հաղորդավար, նշանակալի ավանդ է ներդրել Հայաս¬տանի ռադիոյի կայացման և զարգացման գործում` արժանիորեն մեծ ժողովրդա¬կանություն վայելով ունկնդիրների շրջանում: Որպես ասմունքող՝ նա տարիներ շարունակ հայ պոեզիայի գոհարները մատուցել է Հայաստանի և սփյուռքի բեմերից»,- ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում: