Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 25-ին ստորագրել է «Արցախի Հանրապետության դատական օրենսգիրք», «Հաշվեքննիչ պալատի մասին», «ԼՂՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Աուդիտորական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: