Tuesday, 23 04 2024
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

«ԱԶԲ-ին վճարած տուգանքները փաստում են, որ «Հյուսիս-Հարավ»-ի վարկային միջոցներն արդյունավետ չեն ծախսվել»

«Ասիական զարգացման բանկին (ԱԶԲ) վարկային ռեսուրսների տնօրինման հետ կապված Հայաստանը հավելյալ վճարումներ է արել, այսինքն՝ տույժ-տուգանքներ է վճարել, ինչը մեզ թույլ չի տալիս պնդել, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի վրա ծախսված վարկային միջոցներն արդյունավետ կերպով են ծախսվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ նախարարն օրերս լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը կասկածներ չունի, որ այդ ծրագրի համար նախատեսված ֆինանսական միջոցներն արդյունավետ կերպով են ծախսվում։

Այս համատեքստում Արտակ Մանուկյանը նաև նկատում է, որ թեև պետգնումների պարագայում որոշակիորեն բարձրացել է թափանցիկությունը, և այս ասպարեզում Վերահսկիչ պալատն ավելի քիչ խախտումների մասին է բարձրաձայնում, սակայն դա չի նշանակում, որ ճանապարհի կառուցման հետ կապված խնդիրները միանգամայն վերացել են։ Որպես օրինակ հետևյալ խնդիրն է մատնանշում․

«Մենք հիմա կառուցում ենք իր տեսակի մեջ առաջին բետոնապատ ճանապարհը, որը իր որակական պարամետրերով նախադեպը չունի, բայց հարց է ծագում՝ արդյո՞ք մեր բոլոր մատակարարները, որոնք հաղթում են պետգնումների մրցույթները և սպասարկում են, ունեն նման կարողություններ պահպանելու այս ճանապարհը և արդյո՞ք չի լինի դեպք, երբ մենք ունենանք ավելի բարձր որակական պահանջներ կամ շահագործման պայմաններ ենթադրող ենթակառուցվածք, բայց դա շահագործենք նույն ստանդարտ ձևաչափերով, որի պարագայում մաշվելու գործընթացն ավելի ենք արագացնելու։ Սրանք այնպիսի հարցեր են, որոնք ապագայում ծագելու են և պատկան մարմինները սրանց ևս պետք է մեծ ուշադրություն դարձնեն և իրենց ռազմավարության մեջ հաշվի առնեն»։

«Հյուսիս-Հարավ» ծրագրի հաշվարկային արժեքը կազմում է 1․2-ից 1․5 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ իրականացման ժամկետը՝ 2009-2019թթ.: Հարցին՝ արդյո՞ք նշված վերջնաժամկետում ի վերջո ամբողջապես կառուցված կլինի այդ ճանապարհը և որ ամենակարևորն է՝ պատշաճ որակով կհանձնվի շահագործման, Արտակ Մանուկյանը պատասխանեց․

«Այստեղ խնդիրը, իրավմամբ, ոչ թե ֆորմալ առումով մինչև վերջնաժամկետը շինաշխատանքներն ավարտելն է, այլ ճանապարհի համապատասխան որակն ու սեյսմակայունությունն ապահովելը։ Եթե մենք ունենում ենք մի ճանապարհ և դրա շահագործման պարամետրերը չենք դնում բարձր նշաձողի վրա, ապա նման պարագայում հարց է առաջանում՝ արդյո՞ք մեզ պետք էր նման որակի ճանապարհ, որի վրա այդքան գումարներ է ծախսվում։ Ծրագրի հիմնական ռիսկային հատվածները, հատկապես դեպի Սյունիք տանող դժվարանցանելի մասը, դեռևս շահագործման հանձնված չէ, այսինքն՝ ծրագրի իրականացման առումով մենք դեռևս նվազ ռիսկային ճանապարհաշինարարաության գործընթացի մեջ ենք գտնվում, իսկ իրական ռիսկերը բաշխվելու են հենց այդ հատվածում»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում