Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով՝ մտահոգիչ է, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ միջազգային կազմակերպությունները չեն արձագանքում:
Հայաստանի ՄԻՊ-ի խոսքով՝ չկան հասցեական գնահատականներ: Նա միջազգային հանրությանը հիշեցրեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը ապաքաղաքական դեմք է, և նրան պետք է ամեն կերպ աջակցութուն ցուցաբարել: «Չի կարող տարածքային քաղաքական կարգավիճակը ազդեցություն ունենալ իրավունքների պաշտպանության հետ»,- ասաց Թաթոյանն ու կոչ արեց հետայսու հնչեցնել հասցեական գնահատականներ: