Մենք չունեն իրավունք թողնելու ԼՂ հակամարտության լուծումը մեր թոռներրին՝ հայտարարել է միջազգային հարցերով Պետդումայի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին։
«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում բարդ է արդեն երեք տասնամյակ։ Բոլորս գիտենք 2009 թվականի Մադրիդյան սկզբունքները, հիշում ենք Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ոչ հեշտ բանակցային ռաունդները, որոնք անցկացվել են ռուսական ղեկավարության մասնակցությամբ։ Այդ հանդիպումների ընթացքում վճռվել են հարցեր, որոնք մենք մեր երեխաներին ու թոռներին թողնելու իրավունք չունենք»,-ասել է Սլուցկին «Վեստնիկ Կավկազա» պարբերականի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտությունն անհրաժեշտ է լուծել այսօր՝ ներկայիս քաղաքական գործիչների օգնությամբ։