Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ԱՎԾ տվյալները Կարեն Կարապետյանին ոչ թե հպարտանալու, այլ մտահոգվելու տեղիք պետք է տային

Վարչապետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակումները: Ավելի շուտ նա տեղադրել էր այդ հրապարակումների վերաբերյալ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կազմած գծապատկերը:

Հիշեցնենք, որ ԱՎԾ վերջին հրապարակման համաձայն՝ ՀՀ տնտեսությունն այս տարվա առաջին կիսամյակին գրանցել էր 6․1 տոկոս ակտիվություն: Ընդ որում այդ նախարարությունն այդ ցուցանիշը ներկայացրել էր նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նույն ցուցանիշների հետ համեմատության դաշտում, ինչը ցույց է տալիս, որ վերջին 4 տարիների ընթացքում այն ամենաբարձրն է: Նույն համեմատության մեջ ներկայացվել են նաև տնտեսության այն ոլորտները, որոնք նույնպես աճ են գրանցել: Օրինակ, արդյունաբերությունը, ծառայությունների ծավալը և ներքին ու արտաքին առևտրաշրջանառությունը: Այս չորս ոլորտներն են, որ այս տարվա առաջին կիսամյակում բարձր աճ են գրանցել: Եվ էկոնոմիկայի նախարարությունը շտապել է այդ ցուցանիշների վրա սյունակներ կազմել ու զետեղել իր կայքում, իսկ վարչապետն էլ հպարտորեն այն տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում՝ որպես իր աշխատանքի արդյունք:

Մինչդեռ ԱՎԾ-ն այս «լավ» ցուցանիշների կողքին հրապարակել է նաև վատը: Ընդ որում դրանք արդեն շատ ավելի լավ են ցույց տալիս մեր տնտեսության թշվառությունը: Օրինակ՝ Կ. Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում չի նշել, որ շինարարության ոլորտը 10 տոկոս անկում է ունեցել: Ընդ որում, մեր տնտեսության զարգացումների համար այս ոլորտի աճն ավելի շատ որակական արդյունք կտար, քան թե արդյունաբերության կամ ներքին առևտրի աճը: Շինարարությունը տնտեսության այն ճյուղն է, որն իր հետ նաև արդյունաբերությունն ու զբաղվածությունն է զարգացնում: Շինարարության աճի հետ միասին աճելու է նաև շինարարական ապրանքների արտադրությունը, շատ աշխատատեղեր են են բացվելու: Ավելին, շինարարությունն ինչ-որ տեղ նաև ամբողջ տնտեսության վիճակի ինդիկատոր կարող է հանդիսանալ՝ եթե շինարարությունն աճում է, դա նշանակում է, որ մեր երկրի վիճակը լավ է, մարդկանց ձեռքին փող կա և նրանք իրենց համար բնակարաններ են գնում: Դա նաև նպաստում է դեմոգրաֆիկ զարգացմանը, կամ հակառակը:

Մինչդեռ, մեր երկրում եթե արդյունաբերությունն է աճել, ուրեմն այդ ժամանակաշրջանում ավելի շատ հանքանյութ են արդյունահանել ու արտահանել: Որովհետև մեզ մոտ տարիներ շարունակ արդյունաբերություն ասվածը հավասարվել է հանքարդյունաբերությանը: Չէ որ ո՛չ թեթև արդյունաբերությունն է զարգանում, ո՛չ քիմիական արդյունաբերությունը, ո՛չ էլ այդ ոլորտի այլ ճյուղերը: Իսկ հանքարդյունաբերության դեպքում էլ արդյունահանվող հանքանյութը հիմնականում արտահանվում է: Այս դեպքում արդեն այդ ոլորտը շինարարության նման իր աճի հետ միասին այլ ոլորտներ չի զարգացնում, ինչպես նաև նրա 5-10 տոկոս աճն առանձնապես զբաղվածության աճ չի ապահովում: Այն դեպքում, երբ մեր երկրում պաշտոնապես 18 տոկոս գործազրկություն կա: Նաև հանքարդյունաբերության աճի արդյունքում է, որ աճել է մեր արտահանումը, և Կ. Կարապետյանի հպարտության ցուցանիշներից մեկն էլ սա է: Եվ այնպես չէ, որ մենք արտադրության այլ ճյուղեր ենք կտրուկ զարգացրել, որի արդյունքում էլ արտահանումն է ավելացել:

Իսկ ինչ վերաբերում է կառավարության հպարտությունը հանդիսացող մյուս ոլորտի՝ ներքին առևտրի շրջանառության 12․6 տոկոս աճին, ապա դա նույնպես շատ քիչ կապ ունի մեր երկրի ներքին զարգացումների հետ: Ինչի՞ հաշվին է աճել առևտուրը: Այս ընթացքում աշխատավարձերը կամ կենսաթոշակնե՞րն են բարձրացել, որ մեր ժողովրդի ձեռքը ծախսելու գումար է ընկել: Իհարկե, ոչ: Դա ուղղակիորեն պայմանավորված է դրսից եկող տրանսֆերտներով, որն այս տարի ու հատկապես մայիս ամսին կտրուկ աճ է գրանցել: Այսինքն՝ արտերկրում ապրող կամ արտագնա աշխատանքի գնացած մեր հայրենակիցներն այս տարի ավելի շատ գումար են ուղարկել իրենց հարազատներին, ինչն էլ նպաստել է ներքին առևտրի աճին: Բայց սա որքան դրական, նույնքան էլ բացասական էֆեկտ ունի: Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, երբ իշխանությունները հպարտանում էին, որ յուրաքանչյուր տարի մեր երկրի բյուջեից ավելի շատ տրանսֆերտներ են գալիս, վիճվարչության նախկին պետ, լուսահոգի Էդուարդ Աղաջանովը հակադարձում էր, թե այդտեղ ուրախանալու քիչ բան կա: Նրա ներկայացմամբ տրանսֆերտները թմրանյութի էֆեկտ են թողնում տնտեսության վրա: Այդպիսով իշխանությունները հանգիստ են զգում, որ երկիր գումար է մտնում, ժողովրդի ձեռքը ծախսելու փող կա և առանձնապես տնտեսությունը զարգացնելու մտահոգություն չեն ունենում: «Մեր տնտեսությունը նստած է տրանսֆերտների ասեղի վրա»,- ասում էր տնտեսագետը:

Նույնն էլ հիմա: Իհարկե, շատ լավ է, որ մեր երկիր ավելի շատ փող է մտնում, որ մեր հայրենակիցներն այլ երկրներում հաջողություններ են ունենում և իրենց հարազատներին գումար ուղարկում, բայց մեր տնտեսությունը դրա հաշվին չպետք է աճ ունենա, և մեր քաղաքացիների գնողունակությունը մեր երկրում ստացած եկամուտների աճի արդյունքում պետք է ավելանա:

Եվ վերջապես, Կ. Կարապետյանն իր էջում չի նշել, որ անկում է ունեցել նաև գյուղատնտեսությունը: Նա չի հրապարակել նաև ԱՎԾ-ի այն տվյալը, որ պետական համակարգում միջին ամսական աշխատավարձը 0․8 տոկոսով անկում է ունեցել: Եվ որ վերը նշված աճի ցուցանիշներն ընդամենը թվային են, նրանք մեր տնտեսության զարգացման վրա առանձնապես որակական դրական ազդեցություն չեն թողել: Դրանք կապ ունեն ներսի մի խումբ սեփականատերերի՝ հանքերի տերերի հետ կամ պայմանավորված են արտերկրում մեր հայրենակիցների աշխատանքային պայմանների կայունացմամբ: Այ երբ այդ աճը մեր քաղաքացիների գրպանների պարունակությունը կավելացնի, այն ժամանակ կարելի է հպարտանալ դրանով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում