Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հաղթանակի 92 հասցեի հարևանությամբ գտնվող բենզալցակայանի աշխատակիցը տևական ժամանակ է, չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության թիվ 48 հրշեջ- փրկարարական ջոկատը՝ մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ:
Փրկարարները, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ներկայացուցիչների և ընթերակաների ու բենզալցակայանի աշխատակիցների հետ բացելով բեզնալցակայանի դուռը, այնտեղ հայտնաբերել են 50-55 տարեկան տղամարդու դի:
Այս պահին տեղում աշխատում են Շիրակի մարզի ոստիկաններն ու Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները:
Դատաբաժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ տղամարդը հանկարծամահ է եղել: