ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) ընդունել է երեք հայտարարություններ, որոնցում դատապարտել է ահաբեկչական գործողություններն Աֆղանստանում և Պակիստանում, որոնք տասնյակ մարդկանց կյանք են խլել, ինչպես նաև խաղաղապահների վրա հարձակումը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում (ԿԱՀ):
Քաբուլում և Պակիստանի Լահոր քաղաքում իրականացված ահաբեկչական գործողություններին նվիրված հայտարարություններում ընգծված է, որ «ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով ներկայացնում է ամենալուրջ սպառնալիքներից մեկը միջազգային խաղաղության և անվտանգության համար», ինչպես նաև հանցագործություն է՝ «անկախ դրդապատճառներից»:
Հիշեցնենք. հուլիսի 24-ին պայթանյութով լի ավտոմոբիլ է պայթեցվել Աֆղանստանի մայրաքաղաքի արևմտյան մասում: Ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ: