Թուրքական աղբյուրները դառնությամբ են արձագանքում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտգործնախարար շեյխ Աբթալլա պըն Զայեդ ալ Նահիանի Հայաստան այցին՝ հավելելով, որ նա գնացել է նաև Ծիծեռնակաբերդ:
Թուրքական մամուլը դժգոհությամբ գրում է. «Մենք էլ կարծում էինք, թե ԱՄԷ-ն բարեկամ երկիր է»:
Թուրքերի կարծիքով՝ այս այցելությունը անկասկած կապ ունի Թուրքիայի կողմից Կատարին ցուցաբերված զորակցության հետ, ինչը խոր դժգոհություն է պատճառել Սեուտական Արաբիային և ԱՄԷ-ին, իսկ վերջինիս արտգործնախարարի՝ Ծիծեռնակաբերդ այցելությունն էլ ցույց է տալիս, որ Թուրքիայի և ԱՄԷ-ի հարաբերությունները հասել են խզման սահմանին: