Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Իրական, թե «Գազպրոմ»-ից ծնված ազատականացում

«Ժառանգություն» կուսակցությունը երեկ հայտարարություն է տարածել, պահանջելով իշխանությունից վերանայել «Գազպրոմ»-ի հետ  կնքված պայմանագիրը: Խոսքը հայտնի պայմանագրի մասին է, որով Հայաստանը, ըստ էության, մինչև 2043 թվականը պարտավորվում է «հավատարիմ» լինել «Գազպրոմ»-ին: Նախօրեին նաև հայտնի է դարձել, որ էներգետիկայի նախարարը կառավարության առաջիկա նիստին կներկայացնի էներգետիկ շուկայի ազատականացման ժամանակացույցը, որով նախատեսվում է շուկայի ազատականացմանը հասնել մինչև 2020 թվականը: Հայաստանում էներգետիկ շուկայի ազատականացում հնարավոր է միայն «Գազպրոմ»-ի հետ հայտնի պայմանագրի չեղարկման դեպքում, կամ էական վերանայման: Ըստ էության, դե ֆակտո, խոսքը ոչ թե պայմանագրի, այլ Հայաստանի տնտեսա-քաղաքական կապիտուլյացիայի մասին է: Հետևաբար, չի կարող կապիտուլացված էներգետիկ և պետական համակարգն ազատականացվել, ունենալ ազատական էներգաշուկա: Դա կարող է լինել ընդամենը ցուցանակ, եթե պահպանվում է «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը: Այդ պայմանագիրը, ըստ էության, Դամոկլյան սուր է Հայաստանի գլխին, այդ թվում՝ էներգետիկ համակարգի:

Եվ ուրեմն առաջանում է հարց՝ եթե մինչև 2020 թվականը նախատեսվում է հասնել էներգետիկ շուկայի ազատականացման, ինչն իհարկե կարևոր նպատակ է և ողջունելի, արդյո՞ք դա նշանակում է, որ մինչև 2020 թվականը նախատեսվում է սկզբունքորեն վերանայել «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը, եթե ոչ չեղարկել այն: Հայտնի է, որ էներգետիկ շուկայի ազատականացման հայեցակարգն ու ժամանակացույցը մշակվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Ավելին, հայտնի 8 միլիարդ դրամի մասին հայտարարությունից հետո ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մի քանի օր անց պարզաբանեց, որ այդ հեռանկարն իրական կարող է դառնալ էներգետիկ շուկայի ազատականացման, Իրանի և Վրաստանի հետ արտահանման հնարավորությունների ընդլայնման դեպքում:

Եվ այստեղ շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի իշխանությունը շուկայի ազատականացման գնա դե ֆակտո, ոչ միայն դե յուրե: Որովհետև, դե յուրե Հայաստանում չկան նաև մենաշնորհներ և կառավարությունը հայտարարում է, որ ով ինչ ուզի, կարող է ներկրել, ճանապարհն ազատ է: Սակայն բավական է, որ որևէ մեկը որևէ բան ուզի ներկրել, երբ ինչ որ բան սկսում է խանգարել, որովհետև դե ֆակտո Հայաստանը Արևելյան Եվրոպայի ամենամենաշնորհացված տնտեսություն ունեցող պետությունն է, և միջազգային փորձագետների այդ գնահատականը դեռևս չի ենթարկվել փոփոխության:

Այնպես որ, դե յուրե ազատականացում հնարավոր է, միայն թե վերջում չպարզվի, որ դե ֆակտո գործ ունենք ազատ գործող ընկերությունների հետ, ազատ շուկայի հետ, որտեղ բոլոր սեփականատերերը, այնուհանդերձ, ծագումով կամ «Գազպրոմ»-ից են, կամ Տաշիրից: Իհարկե, թեկուզ դե յուրե ազատականացումը կլինի անշուշտ քայլ առաջ, բայց խնդիրն այն է, որ Հայաստանը քայլ առաջներով կարող էր ապրել տասնամյակ առաջ, իսկ այժմ Հայաստանը կարող է ապրել միայն թռիչքաձև առաջընթացով, հակառակ դեպքում Հայաստանը կարող է ընդամենը գոյություն պահպանել:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում