ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից 2005 թվականին նկարված նկարը հուլիսի 27-ին աճուրդի կհանվի՝ 9000 դոլար մեկնարկային գնով։ Այս մասին հայտնում է The Washington Examiner-ը։
Գծանկարը, որում երևում է Trump Tower-ի ու Նյու Յորքի տների ուրվագիծը, արված է սև մարկերով և դրված ոսկե շրջանակի մեջ։ Նկարի տակ Թրամփի ինքնագիրն է։
Լոտի նկարագրությունում ասվում է, որ այն արվել է բարեգործական միջոցառման ժամանակ, որի ընթացքում գումար էր հավաքվում անգրագիտության դեմ պայքարի համար։