Իտալիայում ձերբակալել են երկու թալանչիների, ովքեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիմակներով գողություն են կատարել բանկոմատներից։ Այս մասին հայտնում է La Stampa-ն։
Ձերբակալվածները երկու եղբայրներ են հյուսիսային Պիեմոնտ նահանգից։ Իրավապահները կասկածներ ունեն, որ Վիտորիո և Իվան Լաֆորեները մի քանի տասնյակ բանկոմատներից առնվազն 100 հազար եվրո են գողացել։
Եղբայրները տեղաշարժվել են նույն՝ սև Mercedes մեքենայով և գործել միևնույն սխեմայով։ Ձերբակալությունը կատարվել է հերթական հանցագործության ժամանակ։