Երուսաղեմում անվտանգության նոր միջոցառումների հետևանքով ստեղծված իրավիճակն անհրաժեշտ է կարգավորել մինչև ուրբաթ՝ խուսափելու համար բռնության սրացումից։ Այս մասին հայտարարել է մերձավորարևելյան խաղաղ գործընթացի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Նրա խոսքով՝ վտանգը կմեծանա, եթե ուրբաթօրյա աղոթքը սկսվի առանց այդ ճգնաժամի կարգավորման։
Վերջին օրերին պաղեստիները բողոքի ակցիաներ են անցկացնում ընդդեմ մետաղորսիչների, որոնք Իսրայելը տեղադրել է Երուսաղեմի Տաճարի լեռան մուտքերի մոտ։