Պակիստանի Լահոր քաղաքում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն: Այդ մասին գրում է RIA Novosti-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` պայթյունը որոտացել է բանջարեղենի շուկայի մուտքի մոտ: Նրա թիրախում եղել են ոստիկանները:Մահացել է առնվազն 26 մարդ, այդ թվում` 8 ոստիկան: 57 մարդ վիրավորվել է: