Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչ է շահարկել Ալիևը Սոչիում և ինչ պատասխան է ստացել Պուտինից

Նախորդ ուրբաթ ուշ երեկոյան՝ հունիսի 21-ին, Սոչիում կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի աշխատանքային հանդիպումը: Պաշտոնական տեղեկատվությունը հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին հարուստ չէ: Նշվում է, որ կողմերը խոսել են ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին: Ըստ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության՝ երկու նախագահների հանդիպման շրջանակներում քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

Պուտին-Ալիև հանդիպմանը զուգահեռ ադրբեջանական զինուժը մոտ երկու ժամ գնդակոծել է Հայաստանի հյուսիսարևելյան շրջանների սահմանամերձ գյուղերը: Մասնավորապես գնդակոծության է ենթարկվել Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը:

Ի՞նչ մարտավարություն է սա Ադրբեջանի կողմից, և ի՞նչ խնդիրներ է Ալիևը փորձել լուծել Պուտինի հետ հանդիպմանը Ղարաբաղյան խնդրի համատեքստում՝ զուգահեռաբար ռազմական սադրանք կազմակերպելով Հայաստանի հետ սահմանին: Ի դեպ, նկատենք, որ Ադրբեջանն այս անգամ ինտենսիվորեն խախտել է հրադադարը ոչ թե Արցախի Հանրապետության հետ շփման գծում, այլ ՀՀ սահմանին, որի հանդեպ Ռուսաստանն ունի իրավական որոշակի պարտավորություններ անվտանգության ոլորտում:

Հարցերը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Պարոն Մելիք-Շահնազարյան, գնդակոծությունները Հայաստանի հետ սահմանին կարո՞ղ ենք համարել քաղաքական նպատակներով իրականացված գործողություն:

Հնարավոր է, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է ցույց տալ, թե իբր համաձայնություն ունեն Հայաստանի դաշնակցի հետ՝ նման գործողություններ իրականացնելու մասին: Բաքուն փորձում է հանդիպման փաստը «հարստացնել» սահմանում կամ սահմանամերձ բնակավայրերում լարվածության աճով: Ես վաղուց եկել եմ այն եզրակացության, որ Ադրբեջանի իշխանությունների նման գործողությունները չի կարելի պայմանավորել առանձին, փոքր նշանակություն ունեցող քաղաքական իրադարձություններով, որովհետև ամեն ինչ, ցավոք սրտի, խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը շատ ավելի հետևողական է և շատ ավելի գլոբալ խնդիրներ է լուծում, քան զուտ սահմանում աղմուկ բարձրացնելը:

– Բայց յուրաքանչյուր հանդիպումից առաջ կամ հետո սահմանային գոտում զարմանալի զուգադիպությամբ իրականացվում են ռազմական սադրանքներ:

– Դա, իհարկե, զուգադիպություն չէ: Երբ քաղաքական ուշադրություն է լինում Ղարաբաղյան գործընթացի կամ ընդհանրապես տարածաշրջանի հանդեպ, նրանք փորձում են օգտագործել այդ փաստը: Այո, իհարկե, հանդիպումների փաստն ինքնին առիթ է Ադրբեջանի համար նորից կրակելու, բայց կրակելով՝ նրանք փորձում են ազդել ոչ թե հանդիպումների ընթացքի վրա, այլ ինչպես ասացի՝ ավելի գլոբալ խնդիրներ են լուծում, ուզում են ցույց տալ, թե տարածաշրջանում վտանգավոր իրավիճակ է: Օրինակ՝ փորձում են խոչընդոտել Հայաստանում ներդրումներ կատարելուն, որովհետև գիտեն, որ այսօր Հայաստանի կառավարությունը հենց ներդրումներ բերելու ուղղությամբ է աշխատում: Ռազմական լարվածություն հրահրելով՝ նաև փորձում են ազդել հայ հանրության տրամադրությունների վրա. պարզապես դա անում են այն պահերին, երբ առավել մեծ ուշադրություն կա տարածաշրջանի զարգացումների հանդեպ:

– Ուշագրավ է այն փաստը, որ այս անգամ ադրբեջանական կողմը կրակում էր ոչ թե արցախա-ադրբեջանական շփման գծում, այլ Հայաստանի հետ սահմանին: Սրա մեջ դիտավորություն տեսնո՞ւմ եք:

– Պետք է փաստենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ նման բան է տեղի ունենում: Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետության բնակավայրերը գնդակոծելն անգամ դիտվում է սովորական զարգացումների տրամաբանության մեջ, և այս իմաստով դժվար է ասել՝ դիտավորություն կա՞, թե՞ ոչ: Փաստն այն է, որ հակամարտությունն ինքը բազմաբովանդակ է, և Ադրբեջանի իշխանությունները փորձում են ազդել դրա բոլոր բաղադրիչների վրա: Այո, եթե հանդիպում է տեղի լինում Ռուսաստանի նախագահի հետ, և զուգահեռաբար Ալիևը նման բան է անում, դա առնվազն նշանակում է, որ Ալիևը խիստ զգուշացումներ և ցուցումներ չի ստանում արտաքին աշխարհից՝ ո՛չ Ռուսաստանից, ո՛չ էլ մյուս միջնորդներից, և դա իրեն ազատ գործելու հնարավորություն է տալիս, կամ գոնե ստեղծում է պատրանք, որ ինքը կարող է ազատ գործել:

– Ի՞նչ համատեքստում են Պուտինը և Ալիևը քննարկել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը:

– Ալիևը ցանկացած պետության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնում է Ղարաբաղի հիմնախնդիրը, և մշտապես լինում են նման հաղորդագրություններ: Իհարկե, վստահ եմ, որ Պուտինի հետ նույնպես քննարկել են վերջին զարգացումները: Հնարավոր է՝ Ալիևը փորձել է այնտեղ հերթական անգամ շահարկել վերջերս տեղի ունեցած միջադեպը, երբ սահմանային բախումների հետևանքով զոհվեց ադրբեջանցի երեխա: Վստահ եմ, որ փորձել է շահարկել այս դեպքը, և վստահ եմ, որ պատասխանն էլ եղել է այն, որ պետք է խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը: Սրանք արարողակարգային գործընթացներ են, որոնց ականատես ենք լինում ավելի քան 20 տարի, բայց պարզ է, որ դրանք որևէ կերպ չեն ազդում քաղաքական իրավիճակի վրա, առավել ևս՝ կայունություն չեն բերում սահմանին:

– Ձեր կարծիքով՝ այս հանդիպումը կարո՞ղ էր կապված լինել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով առաջիկայում կայանալիք բանակցությունների նախապատրաստման հետ:

– Չեմ բացառում, որ նաև այս ուղղությամբ է աշխատանք տարվել, բայց մյուս կողմից՝ նախագահ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում տվեց շատ հարցերի պատասխան՝ ասելով, որ մեծ ակնկալիքներ չունենք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից: Իրականությունն այն է, որ այսօր նախագահների մակարդակով գագաթնաժողովներ տեղի չեն ունենում այն պատճառով, որ Ալիևը հրաժարվում է կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Եվ եթե կան հստակ պայմանավորվածություններ, որոնք մինչ օրս մնացել են օդում կախված, ապա բնականաբար կորչում է նաև նոր հանդիպման իմաստը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում