Thursday, 28 03 2024
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի

Արդյոք «Ելքը» կսկսի՞ Հայաստանի ապագաղութացման գործընթաց

Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը երևի ամենահամարժեքն է այս քաղաքական ուժի վերջին տարիների գործունեության մեջ: Այս հայտարարությունը, ըստ էության, առաջին պաշտոնական քաղաքական արձագանքն է էներգետիկայի ոլորտում ներդրումներ անելու ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջարկներին: Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունն իշխանություններից պահանջում է իրավական և գործնական բոլոր քայլերն իրականացնել էներգետիկայի և մյուս բոլոր ոլորտներում ներդրումներ ապահովելու ու պետության անկախության, ինքնիշխանության ամրապնդման համար: Հայտարարությունը սակայն միայն հռչակագրային չէ և դրանում արտահայտված է կոնկրետ պահանջ` չեղյալ հայտարարել 2013 թվականին կնքված հայ-ռուսական գազային հակապետական պայմանագիրը:

Ամբողջ խնդիրն այն է, որ «Ժառանգությունն» այսօր ոչ միայն արտախորհրդարանական, այլ նաև, ըստ էության, մարգինալ ուժ է, որն ասոցացվում է, օրինակ, «Սասնա ծռերի» հետ: Այսինքն՝ մեծ ցանկության դեպքում, Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները «Ժառանգության» խիստ տրամաբանական պահանջը կարող են մատուցել` որպես մի խումբ ծայրահեղականների կարծիք:

Ցանկալի կլինի, որ խորհրդարանական միակ ընդդիմադիր խմբակցությունը` «Ելքը» մի կողմ դնի ներկուսակցական հակասությունները և իր համերաշխությունը հայտնի առաջադրված պահանջին և այն դարձնի քաղաքական մագիստրալ օրակարգի մաս, մանավանդ, որ Էդմոն Մարուքյանն օրեր առաջ ասել էր, թե նախաձեռնելու է ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց:

Ի վերջո, ԵՏՄ-ից Հայաստանի դժգոհության հիմնական պատճառներից մեկը հայ-ռուսական աղճատված հարաբերություններն են, որոնցում էներգետիկ կամ գազային բաղադրիչն առանցքային դեր ունի: Մյուս կողմից` ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթացը նախապատրաստել է պետք. դա մեկանգամյա գործընթաց չէ և չի սահմանափակվում միայն խորհրդարանական ձևաչափով: Նույն «գազային» հարցն այդ մեծ օրակարգի բաղկացուցիչն է, ասել կուզի` ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթացը «Ելքը» կարող է գեներացնել խորհրդարանական փոքր նախաձեռնություններով` խորհրդարանից դուրս ձևավորելով քաղաքական համաձայնություններ ապագաղութացման օրակարգով և այն դարձնելով հասարակությանն ակտիվացնելու և մոբիլիզացնելու գործոն:

ՀՀԿ պատգամավորները գրեթե ամեն օր արձագանքում են Մարուքյանին թույլ և անբովանդակ փաստարկներով: «Ելքը» պետք է անցնի տոտալ գրոհի` «ռուսական» հարցը դարձնելով քաղաքական դաշտի հիմնական ջրբաժանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում