Friday, 29 03 2024
Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրվում է 2 անձ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ

Սերժ Սարգսյանը պլան ունի, չունի հարցերին պատասխանելու ցանկություն

Վաղվա օրը երբեք չպլանավորելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը բավական մեծ արձագանք գտավ հանրության շրջանում, թեև հեռուստահարցազրույցում նրա հնչեցրած միտքն ամենևին առաջին անգամ չէր, որ արտահայտվել էր: Առաջին անգամ Սարգսյանն այդ մասին խոսել էր մարտի 25-ին՝ Արցախում հնչեցրած իր ելույթում: Վաղվա օրը չպլանավորելու մասին այդ հայտարարությունը հակասության մեջ է մտնում նրա իսկ հայտնի ծրագրային ելույթի հետ, որն ունեցավ մայիսի 18-ին խորհրդարանում, ներկայացնելով իշխանության առաջնահերթությունները կամ իր իսկ խոսքով՝ նպատակադրումները մինչև 2040 թվական: Ինչ է դա, եթե ոչ վաղվա օրվա, կամ առաջիկա 23 տարվա պլանավորում: Այդպիսով, կամ Սերժ Սարգսյանի այդ ելույթն էր փուչիկ, կամ խորամանկություն է վաղվա օրը չպլանավորելու մասին նրա հայտարարությունը և իրականում նա լավ էլ պլանավորում է, ընդ որում մի քանի պլանով՝ Ա, Բ, գուցե Գ և Դ պլաններով: Իրականում, «ճշմարտությունն» ըստ երևույթին ինչ որ տեղ մեջտեղում է: Այսինքն՝ մի կողմից Սերժ Սարգսյանի ելույթները, իհարկե, վաղուց հանդիսանում են իրականության գեղեցիկ զարդ, բայց չեն հանդիսանում իշխանության գործը նախանշող գործ: Դրանք ընթերցելի են, նույնիսկ կարող են հարստացնել ընթերցողի ինտելեկտը, գիտելիքը, գրական ճաշակը, բայց որպես քաղաքական երևույթ դրանք վաղուց կորցրել են իրենց արժեքն ու կշիռը, քանի որ Սերժ Սարգսյանի գործը քիչ կապ ունի այդ ելույթների հետ: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանն անկասկած խորամանկում է, երբ խոսում է վաղվա օրը չպլանավորելու մասին:

Իրականությունն այս դեպքում էլ անկասկած լրիվ հակառակն է, և Սերժ Սարգսյանի գործունեության դրվագներում բազմաթիվ են դա վկայող օրինակները: Պարզապես հասկանալի է նաև, թե Սերժ Սարգսյանն ինչու է ասում, թե չի պլանավորում ոչինչ, չունի ոչ մի պլան: Որովհետև այդ դեպքում նրա դռանը գոյանալու է ահռելի հերթ, ընդ որում՝ թե՛ իշխանական, թե՛ այսպես ասած ոչիշխանական, թե՛ ընդդիմադիր գործիչների, թե՛ մեդիա և փորձագիտական տարատեսակ շրջանակների: Նրանք բոլորը հերթ են կանգնելու իմանալու համար իրենց տեղը Սերժ Սարգսյանի վաղվա պլանում: Այդ պատճառով էլ Սարգսյանը հայտարարում է, որ չունի ոչ մի պլան: Նա այդ բանն անում է հերթերից և խցանումներից խուսափելու համար: Բանն այն է, որ նա չի կարող չպատասխանել այդ հարցերին: Որովհետև դա կլինի արդեն ներիշխանական կարգի, մշակույթի, կանոնների և էթիկայի խախտում: Իսկ իշխող համակարգում դա լրջագույն հարց է, գրեթե սրբություն, որի վրա պահվում է համակարգն այս երկու տասնամյակի ընթացքում, չնայած այդ ընթացքում համակարգի ներսում եղած լրջագույն հակասություններից և նույնիսկ որոշակի բախումներից, դեռևս Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանից սկսած:

Համակարգային կանոնների սրբորեն պահպանման մշակույթն ու էթիկան է, որ պահել է համակարգը և թույլ չի տվել, որ ճաքերը դառնան ճակատագրական: Եթե Սերժ Սարգսյանը հայտարարի, որ պլան ունի, նա չի կարող մեկ առ մեկ չներկայացնել իր պլանը բոլոր հարցնողներին, որոնք կփորձեն հասկանալ իրենց տեղն ու դերն այդ պլանում: Նրանք ունեն դրա իրավունքը, այդ առումով նրանք ունեն պաշտպանված, երաշխավորված իրավունք: Դա իշխող համակարգի մարդու իրավունքն է, որն ի տարբերություն քաղաքացու իրավունքի՝ գերակա արժեք է: Ի վերջո այդ արժեքի վրա է պահվում համակարգը, վերարտադրության մեխանիզմը: Ասել, որ կա պլան, բայց չասել, թե ինչ դեր ունի այդ պլանում կոնկրետ մարդը, նշանակում է խախտել այդ մարդու իրավունքը: Իսկ քանի որ իշխանությունն այդ իմաստով դեմոկրատական համակարգ է իր ներսում, իր ներքին հարաբերություններում, և ոչ մեկի հանդեպ հենց այնպես, քմահաճույքով կամ կամայականորեն չի կիրառվի ոչ մի ապօրինություն, իրավունքի խախտման որևէ նախադեպ արդեն կբերի համակարգի լրջագույն ճաքի: Այդ իմաստով, ներքին տարաձայնությունների ճաքերը վտանգավոր չեն այնքան, որքան կանոնների խախտման և անիրավության նախադեպերը: Դրանք արդեն չծածկվող ճաքեր են: Սերժ Սարգսյանը դա թույլ չի տա: Ընդ որում, բոլորին իհարկե նա չէ, որ պատմելու է պլանի և տեղերի մասին: Կա շերտ, որին կպատմի Սերժ Սարգսյանը, կա շերտ, որին կպատմեն նախագահական թիմի այլ ներկայացուցիչներ: Այսինքն՝ խնդիրն անմիջականորեն Սերժ Սարգսյանի պատմելը չէ, բայց պատմել պետք է:

Այդպիսով, Սերժ Սարգսյանը ներիշխանական մեծ խցանում չառաջացնելու համար հայտարարում է, որ չունի ոչ մի պլան: Չկա պլան, չկան հարցեր: Չկան հարցեր, կա գործողությունների մեծ ազատություն, որովհետև հարցերն առաջ են բերում պատասխանի անհրաժեշտություն, իսկ տրված ցանկացած պատասխան ունի կաշկանդող հանգամանք: Բայց Սերժ Սարգսյանի համար դեռևս պարզ չէ, թե ինչի՞ համար ինքը պետք է կաշկանդվի ներկայիս համակարգով, առավել ևս, եթե նրա պլանները կապված չեն այդ համակարգի հետ: Նրա պլաններն այլ համակարգի հետ են, որ նա փորձելու է ստանալ առաջիկա հնգամյակում, գոնե սաղմի տեսքով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում