Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան

Արցախի նախագահի և ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը կապված չէ Պուտին-Ալիև հանդիպման հետ. Դավիթ Բաբայան

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպման մեջ որևէ տարօրինակ կամ արտառոց բան չկա, այն նախօրոք ծրագրված է եղել, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:

«Արցախի Հանրապետության նախագահը պարբերաբար հանդիպում է Հայաստանի ղեկավարության և տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ, մասնավորապես՝ պաշտպանության, արտաքին գործերի նախարարների հետ, և այս հանդիպումը ևս նման կարգի հանդիպում էր: Հանդիպումը որևէ արտառոց դեպքի կապակցությամբ չէր, որևէ հատուկ հարցեր չեն քննարկվել, ընդհանուր հարցեր են քննարկվել մեր հայկական պետությունների համագործակցության վերաբերյալ: Իհարկե, խոսք է գնացել նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին: Այսպիսով, քննարկվել են այն ավանդական հարցերը, որոնք միշտ քննարկվում են նման հանդիպումների ժամանակ»,- տեղեկացրեց Դավիթ Բաբայանը:

Մեր զրուցակիցը շեշտեց, թե պետք չի Նալբանդյանի և Սահակյանի հանդիպումը կապել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայացած հանդիպման հետ. «Ես տեսնում եմ, որ որոշ տեղեր փորձում են ինչ-որ կապ գտնել Ալիև-Պուտին վերջին հանդիպման հետ: Այդ կապը պարզապես չկա: Այս հանդիպումը ծրագրված էր մինչև Պուտին-Ալիև հանդիպումը, այսինքն՝ պլանային հանդիպում է եղել»:

Զրույցի ընթացքում նախագահ Սահակյանը և նախարար Նալբանդյանը քննարկե՞լ են ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին Արցախի լիարժեք մասնակցության հարցը:

Պատասխանելով հարցին՝ Դավիթ Բաբայանն ասաց, որ Երևանն ու Ստեփանակերտը, իհարկե, անդրադառնում են այդ հարցին, բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանն է խոչընդոտում Արցախի իշխանությունների լիարժեք մասնակցությանը բանակցություններին:

«Միակ կողմը, որը, փաստորեն, խախտել է ձևաչափը, Ադրբեջանն է: Եվ այդ կապրիզը կամ դիվանագիտական ահաբեկչությունը նաև միջազգային հանրությունն է ստիպված կուլ տվել: Բանակցությունների այս ձևաչափը հակասում է ԵԱՀԿ-ի փաստաթղթերին: Այդ ձևաչափը պաշտոնապես հաստատվել է 1994 թ. Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ: Այդ որոշումն ընդունվել է կոնսենսուսի հիման վրա, այսինքն՝ բոլոր երկրները կողմ էին Մինսկի խմբին: Եթե հիմա ձևաչափը փոխվում է, ապա որոշումը կոնսենսուսի հիման վրա պետք է ընդունվի, բոլոր կողմերը պիտի կողմ լինեն, գագաթնաժողով պետք է լինի»,- ավելացրեց Դավիթ Բաբայանը:

ՀՀ ԱԳ նախարարն Արցախ էր մեկնել հուլիսի 23-ին: Այստեղ նա ներկա է գտնվել Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ Նույն օրն արտգործնախարար Նալբանդյանին ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության, «նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը հանգամանալից զրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Արցախի, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերի շուրջ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում