Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Պուտինի ստորաքարշության նոր նշաձողը ԵՏՄ առաջնորդների համար. պատրա՞ստ է դրան Սերժ Սարգսյանը

Այսօր Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն անդրադարձել է իր երկրում 2014-ին փակված ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիաբազային: Նախագահն ասել է, որ այդ բազան սպառնալիք էր Ղրղըզստանի ազգային անվտանգությանը, որովհետև երկիրն իբր թե պոտենցիալ թիրախ էր մի քանի երկրների կողմից: Հատկանշական է, որ Ղրղըզստանի իշխանությունները տարիներ շարունակ տրամագծորեն այլ բան էին պնդում՝ ամերիկյան բազան ներկայացնելով որպես երկրի անվտանգության ուժեղացման, միջազգային հեղինակության բարձրացման, ինչպես նաև պետական բյուջեն համալրելու երաշխիք:

Աթամբաևը  բավականին երկար ժամանակ դիմակայում էր ռուսների ճնշմանը և ի վերջո 2014-ին տեղի տվեց ռուսական աննախադեպ ճնշմանը՝ դադարեցնելով իր երկրի տարածքում ամերիկյան բազայի գործունեությունը:

Սակայն Աթամբաևի այսօրվա պնդումները հակասում են ոչ միայն տարիներ առաջ արված իր իսկ հայտարարություններին, այլ նաև կոնտրաստի մեջ են այսօրվա իրականության հետ: Եթե Ղրղըզստանի նախագահն իրապես մտահոգ է երկրի անվտանգության խնդիրներով, ապա պետք է ռազմական առումով պահպաներ չեզոքություն և երկրի տարածքում թույլ չտար օտար ուժերի ռազմական որևէ ներկայություն: Բայց այսօր Ղրղըզստանի տարածքում գործում է ռուսական ավիաբազա, որն, ըստ Աթամբաևի տրամաբանության, դարձյալ պետք է խոցելի դարձնի երկիրը, որովհետև Ռուսաստանը մինչև ականջները թաթախված է սիրիական պատերազմի մեջ: Սակայն գուցե այլ է Աթամբաևի խոսքի ենթատեքստը, և նա ակնարկում է, որ ամերիկան ռազմաբազայի պարագայում Ղրղըզստանի անվտանգությանը սպառնում էր հենց Ռուսաստանը՝ շանտաժով, ուժի սպառնալիքով:

Սակայն, մեր կարծիքով, խնդիրն ունի ավելի խորքային դրսևորում, և պատահական չէ, որ Աթամբաևը փակված ավիաբազայի մասին հիշել է երեք տարի անց: Ըստ ամենայնի, Մոսկվային այլևս չի բավարարում միայն այն հանգամանքը, որ սատելիտ պետությունները կուրորեն հետևում են իր բոլոր նախաձեռնություններին: Աթամբաևի օրինակով պարզ է դառնում, թե ինչ է Պուտինն ակնկալում ԵՏՄ մյուս առաջնորդներից: Աթամբաևն առանց դիմադրության համաձայնեց երկրում պետական լեզվի կարգավիճակ տալ ռուսերենին, անցում կատարել կիրիլյան տառատեսակին և, որ ամենակարևորն է, ակտիվ ձեռնամուխ լինել հակաարևմտյան, հակաամերիկյան քարոզչությանը:

Աթամբաևի դեմքով՝ Պուտինը սահմանում է ծառայամտության, ստորաքարշության նոր նշաձող: Պատրա՞ստ է դրան Սերժ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում