ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետականներն ու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առնվազն մեկ անդամ կոչ են արել ԱՄՆ ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինին հետաքննել Ռուսաստանի կողմից բնապահպանների հնարավոր ֆինանսավորումը, ովքեր դեմ են հանդես գալիս ապարաշերտերի հիդրավլիկ ճեղքմամբ թերթաքարային նավթի մշակումներին։ Այս մասին գրում է Politico-ն։
Պարբերականը հիշեցնում է, որ հենց այդ տեխնոլոգիան է թույլ տվել ԱՄՆ-ին առաջ անցնել Ռուսաստանից գազի արդյունահանման ոլորտում։ Իսկ շշուկներն այն մասին, թե Մոսկվան իբրև թե ֆինանսավորում է «կանաչներին», պտտվում են ոչ առաջին տարին։