Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Ձյուդոիստ Վլադիմիր Պուտինը խաբեբա՞ է. The Washington Post, ԱՄՆ

Մարտարվեստների բնագավառում Պուտինի ցուցաբերած տաղանդի մասին լեգենդներ են շրջանառվում շնորհիվ Ռուսաստանի ստրկամետ պետական ԶԼՄ-ների, որոնք Պուտինին համարում են ձյուդոյի բարձրակարգ վարպետ:

64-ամյա Պուտինը իսկապես սև գոտի ունի և բազմաթիվ կոչումներ ու պարգևներ: Նա նաև ձյուդոյի մասին մի քանի գրքերի համահեղինակ է, նույնիսկ խաղացել է ուսումնական մարտաֆիլմում, որի վերնագիրն է «Տիրապետենք ձյուդոյին Վլադիմիր Պուտինի հետ միասին»:

Պուտինի երևակայական սպորտային վարպետությունը միանշանակ տեղավորվում է տղամարդկայնության մասին այն պատկերի շրջանակում, որ նա փորձում է ցուցադրել աշխարհին: Բայց իսկապե՞ս Պուտինը մարտարվեստների վարպետ է, ինչպիսին որ նրան ներկայացնում են:

Ո՛չ. ասում է Lawfare ազգային անվտանգության գծով բլոգի խմբագիր Բենջամին Ուիթսը: Ուիթսն ինքը մարտարվեստների երկրպագու է և Պուտինին խաբեբա է համարում: Ավելին, իր ասածը հաստատելու համար նա առաջարկել է Ռուսաստանի ղեկավարին մենամարտել իր հետ, բայց այնպիսի մի վայրում, որտեղ նա հնարավորություն չի ունենա Ուիթսին ձերբակալելու:

Ուիթսն առաջին անգամ Պուտինին մենամարտի է հրավիրել 2015թ., երբ նրա բլոգը դեռևս այդքան հայտնի չէր, այժմ նա երկրորդ անգամ է մենամարտի հրավիրում ՌԴ նախագահին՝ հղում անելով Twitter-ում իրենց հիպոթետիկ ճակատամարտի վերաբերյալ հաղորագրություններին: «Պետք է պատրաստվել այն օրվան, երբ Կրեմլը վերջապես կզանգի»,- գրում է Ուիթսը:

Թեկվանդո և այկիդո մարզաձևերից սև գոտի ունեցող 47-ամյա Ուիթսի խոսքով՝ Պուտինի մենամարտերի տեսագրություններից շատերը կեղծիք են պարունակում: Սովորաբար դրանք սկսվում են մի քանի կադրերից, որտեղ Պուտինը հակառակորդի հետ նախավարժանք է անում մարտից առաջ, այնուհետև անսպասելի գցում է հակառակորդին: Ուիթսը պնդում է, որ նրա հակառակորդները չափազանց թեթև են ընկնում գետնին:

«Համենայն դեպս, այն տեսանյութերում, որ ես եմ նայել, ոչ ոք վստահորեն չի հարձակվում: Ես նույնիսկ չեմ նկատում, որ հակառակորդը ուզում է նրան հաղթել: Պուտինը ցուցադրում է իր ատլետիկ հմտությունը, իսկ հակառակորդները հանուն նրա անում են այն, ինչ ճապոնացիները անվանում են «ուկեմի»՝ պաշտպանական անկում:

Ուիթսը իր ֆեյսբուքում հաղորդագրություն է հրապարակել. «Ինչո՞ւ Վլադիմիր Պուտինը չի ուզում ինձ հետ մենամարտել, որովհետև Պուտինը խաբեբա է. նա մենամարտում է միայն նրանց հետ, ում վրա իշխանություն ունի»:

Ուիթսի խոսքով՝ պուտինյան ցուցադրության մութ կողմն այն է, որ դրա հիմքում Ռուսաստանի առաջնորդի՝ միջազգային արենայում ցուցաբերած ագրեսիվությունն է, ինչպես նաև փոքրամասնություններին և այլախոհներին հետապնդելը սեփական երկրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում