Ռուսաստանում մահացել է գործարար Արտյոմ Տարասովը, ով հայտնի է որպես ԽՍՀՄ-ի առաջին օրինական միլիոնատեր։ Նա մահկանացուն կնքել է 67 տարեկանում՝ հայտնել է «Յաբլոկո» կուսակցության մամլո քարտուղար Իգոր Յակովլևը: Տարասովը 2016-ից «Յաբլոկո» կուսակցության անդամ էր:
Մահվան պատճառը դեռևս չի նշվում:
Նշվում է, որ «Տեխնիկ» կոոպերատիվի տնօրեն Տարասովն այդ կոոպերատիվի շահույթից 1989 թվականի հունվարին ստացել էր 3 միլիոն ռուբլի աշխատավարձ։