Saturday, 20 04 2024
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները

Սերժ Սարգսյանն անջատում է «ռուբիլնիկը»

2018 թվականի ապրիլից հետո իր հետագա անելիքի, տեղի և դերի վերաբերյալ հարցերին տրվող անորոշ պատասխաններով Սերժ Սարգսյանը ոչ միայն գրգռում է հանրային ուշադրությունը, այլ գործնականում նաև խաղում իշխող համակարգի նյարդերի հետ: Իշխանությունը գործնականում ունենում է երկու տեսակի երաշխիք՝ կամ Սահմանադրություն և օրենք, կամ իշխանության ղեկավար: Երբ երաշխիքը Սահմանադրությունն ու օրենքն են, իշխանությունը կազմող համակարգի սուբյեկտներին այլևս չի հետաքրքրում, թե ինչ ճակատագիր է ունենալու Առաջին դեմքը: Որովհետև խոշոր հաշվով որոշիչը Սահմանադրությունն ու օրենքն են, հետևաբար հեռանկարները և իրադարձությունների զարգացման միտումները չափվում են դրանով, ենթակա են այդ տրամաբանությանը: Հայաստանում համակարգի համար երաշխիքը Առաջին դեմքն է, հետևաբար բոլորի համար առանցքային է դառնում, թե ինչ է անելու Սերժ Սարգսյանը 2018-ից հետո:

Թեև հնչում են հայտարարություններ, թե ինչ էլ լինի, միևնույն է, առաջնորդը լինելու է նա, իսկ ինքը Սարգսյանն էլ հայտարարում է, թե ինչ կապ ունի՝ ով է լինելու վարչապետ, եթե որոշողը լինելու է մեծամասնությունը, այդուհանդերձ, իշխող համակարգի տարբեր սուբյեկտների համար իրավիճակը դրանից ոչ թե դառնում է ավելի կանխատեսելի, այլ լիովին հակառակը: Խոսքն իհարկե այն սուբյեկտների մասին է, որոնք շարքայինից մի քանի աստիճան բարձր են, սակայն ցածր են այն աստիճանից, որտեղ արդեն անմիջական իշխանության կրող լինելու հավակնություններն են: Այլ կերպ ասած, խոսքը իշխող համակարգի «միջին խավի» կամ «կորիզի» մասին է, որը հենքն է, հիմքը: Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե որոշողը մեծամասնությունն է և կապ չունի, թե ով է վարչապետը, իրականում իշխանության «միջին խավի» պատկերացումներում հակասական հայտարարություն է: Սարգսյանը փաստորեն հղում է անում դե յուրե սահմանադրական մեխանիզմին, քանի որ խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում որոշողն իսկապես մեծամասնությունն է: Բայց Հայաստանի կառավարման համակարգում սահմանադրական մոդելը ցուցանակ է, իսկ դե ֆակտո աշխատում է Առաջին դեմքի երաշխիքի մոդելը: Այստեղ առաջանում է հակասություն, ու երաշխիքների հարցն ավելի է սրվում:

Այլևս Առաջին դե՞մքը չէ երաշխիք, եթե երաշխիք Առաջին դեմքը հղում է անում Սահմանադրությանը և մատնացույց անում, որ հետայսու դա է երաշխիքը: Հասկանալի է, որ դա էլ ավելի է խճճում ներիշխանական համակարգի խնդիրներն ու մտահոգությունները: Այլ կերպ ասած, համակարգը գործնականում ուղեղի աշխատանքի առումով լինում է «կաթվածահար», ուղղակի «անջատվում» է: Այստեղ էլ հարց է առաջանում՝ իսկ արդյո՞ք Սերժ Սարգսյանը գիտակցաբար չի «անջատում» համակարգը, արդյո՞ք նա չի գնում դրան միանգամայն հաշվարկած: Իրավիճակը շատ նման է հոսանքի վահանակի հետ աշխատել պատրաստվող էլեկտրականության մասնագետին, որը պետք է էական նորոգում կամ վերափոխում կատարի վահանակում: Դա հնարավոր չէ անել առանց «ռուբիլնիկն» անջատելու, այլապես վահանակի հետ աշխատանքը կդառնա մահացու: Սերժ Սարգսյանը գործնականում անջատում է «ռուբիլնիկը»՝ համակարգի «ռուբիլնիկը», իր հակասական և անորոշ հայտարարություններով: Նա անջատում է իշխանության վահանակը, դրանում ապահով աշխատելու համար, քանի որ աշխատանքի ծավալն ու խորությունն անկասկած մեծ է: Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանության համակարգն իր բնույթով մակաբույծ համակարգ է: Այն կարող է կատարել շատ հստակ առաջադրանքներ, գործել կարգապահ մեխանիզմով: Բայց անցումային փուլում այդ հատկանիշները ոչ միայն զգալիորեն դառնում են ավելորդ, քանի որ էապես փոխվում է կամ խաթարվում, լղոզվում է հրամանների կամ հանձնարարականների ուղղահայաց համակարգը, այլ նույնիսկ վտանգավոր, որովհետև շրջանառության մեջ հնարավոր են այսպես ասած «կեղծ» հրամաններ:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ոչ մի օր պակաս չի աշխատի նախագահի պաշտոնում: Այդ հայտարարությունն անկասկած վերաբերում էր ոչ միայն և ոչ այնքան զուտ օրացուցային կողմին: Բուն մեսիջն անկասկած իրավիճակի կառավարելիության կողմն է: Բայց եթե Սարգսյանը չի ասում, թե ինչ է աշխատելու նախագահ չաշխատելու հաջորդ օրը, ապա արդեն կասկածի տակ են դրվում նախագահ աշխատելու վերջին շաբաթները, օրերը, անգամ ամիսները գուցե: Պատահական չէ, որ արևմտյան, այսինքն՝ առաջատար քաղաքական և քաղաքագիտական մշակութային բևեռում հեռացող նախագահները որակվում են «կաղ բադիկ»: Ըստ այդմ, ռիսկից խուսափելու համար Սերժ Սարգսյանին հնարավոր է առավելագույնս խճճել իրավիճակի շուրջ համակարգի «միջին խավի» պատկերացումները, այսինքն՝ անջատել «վահանակը» մինչև վերջին օրը նախագահ աշխատել կարողանալու համար: Այլ հարց է, թե հետո «ռուբիլնիկը» միացնելուց արդյո՞ք չկա «կարճ միացման» ռիսկ: Թեև երաշխավորված չէ նաև այն, որ միացնողը լինելու է հենց Սերժ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում