Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի խորին անհանգստություն է արտահայտել՝ կապված Երուսաղեմում լարվածության աճի հետ և կոչ արել հավատացյալներին աղոթել այդ քաղաքում հաշտության համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Անհրաժեշտություն եմ զգում զսպվածության ու երկխոսության կոչով դիմելու համար։ Կոչ եմ անում բոլորիդ միանալ իմ աղոթքին, որպեսզի Բարձրյալը բոլորին ոգեշնչի հաշտության մտադրությամբ»,-հայտարարել է քահանայապետը՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակից ավանդական կիրակնօրյա քարոզով դիմելով հավատացյալներին։