Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել

Սերժ Սարգսյանի «շտապ օգնությունը»

Ռուսական կողմի բացատրությունները՝ Ադրբեջանին սպառազինության շարունակվող մատակարարումների վերաբերյալ, քննադատության չեն դիմանում և համոզիչ չեն: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Հատկանշական է, որ ՀՀԿ ղեկավար ներկայացուցիչը նման հայտարարություն է անում խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում այս շաբաթ Մոսկվա կատարած այցից հետո:

«Պաշտոնական և ոչ պաշտոնական շփումներում մեր ռուս գործընկերների հետ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի ամենակնճռոտ հարցը մնում է Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման շարունակականությունը»,- ասել է Աշոտյանը, ընգծելով՝ ռուսական կողմի հիմնավորումները, թե դա բացառապես տնտեսական գործարք է կամ հնարավորություն՝ վերահսկելու Ադրբեջանի ռազմատեխնիկական պոտենցիալն ու տարածաշրջանային կայունությունը, իհարկե «մեր տեսակետից քննադատության չեն դիմանում»: Էլ ավելի ուշագրավ է, որ ժամանակագրական առումով Աշոտյանի այս հայտարարությունն անմիջապես հաջորդել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ նրա հանդիպմանը:

Այս առումով` Աշոտյանն անցած շաբաթ դարձավ Հայաստանի իշխանության խորհրդանշական դեմքը, որովհետև նա ներկա գտնվեց Վոլոդինի հետ հայտնի հանդիպմանն, ըստ էության` դեմ առ դեմ հանդիպմանն առաջինը հակադարձեց նրան, իսկ Երևան վերադառնալուց հետո հանդիպեց ԱՄՆ դեսպանին ու երեկ հնչեցրեց այս հայտարարությունը: ՀՀԿ փոխնախագահի խոսքը համարձակ էր, եթե հաշվի առնենք նրա կարգավիճակը, բայց դրանում չկա որևէ նորություն, որովհետև այդպես ու գուցե շատ ավելի խիստ վաղուց մտածում է հասարակության մեծամասնությունը:

Իշխանության խնդիրը, սակայն, այլ է. նա ինքը պետք է նպաստի հանրային կարծիքի ձևավորմանը` դրան ուշացումով համաձայնելու փոխարեն, և որ ամենակարևորն է` պետք է դիմի կոնկրետ քայլերի, որովհետև իրավիճակային անալիզ, Աշոտյանից ավելի լավ, կարող են ներկայացնել փորձագետներն ու վերլուծաբանները:

Հենց դա էր, որ երեկ պակասում էր Աշոտյանին, սակայն սա նրա անձնական խնդիրը չէ, այլ հետևանք է այն բանի, որ իշխանությունն իրականում չունի այլընտրանքային լուծում, նոր քաղաքականություն և որոշել է ընդամենը «ատամ» ցույց տալ Ռուսաստանի իշխանություններին:

Ուշագրավ է, որ կրիզիսային իրավիճակներում Աշոտյանը դարձել է Սերժ Սարգսյանի «շտապ օգնությունը»: 2015-ին, երբ իշխանությունն առճակատման մեջ էր Գագիկ Ծառուկյանի հետ, քարոզչական «հրետանու» դերը կատարեց Աշոտյանը: Հիմա նույնը կատարվում է հայ-ռուսական հարաբերությունների մասով: Հետո Սարգսյանը բարիշում է իր ընդդիմախոսների հետ` ինչպես եղավ Գագիկ Ծառուկյանի պարագայում, և Աշոտյանը հայտնվում է տխուր իրավիճակում: Օրինակ, այս խորհրդարանում նա մի կերպ ընտրվեց հանձնաժողւվի նախագահ, որովհետև «Ծառուկյան» դաշինքը համերաշխ դեմ քվեարկեց նրա թեկնածությանը: Ռուսները կարող են ավելի դաժան գտնվել` Սերժ Սարգսյանից պահանջելով, որ Աշոտյանին դուրս դնի էլիտայից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում