Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Դանակահարություն Հույսի ավանում. 16-ամյա պատանին մահացել է, եղբայրը` վիրավորվել

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Ռոբերտ Սահակյանի գործի դատական քննությունը:

26-ամյա Ռոբերտին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանական դրդումներով սպանության և ապօրինի կերպով սառը զենք պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  104 հոդվածի  2-րդ մասի 1-ին ու 10-րդ կետերով  և 235 հոդվածի 4-րդ մասով:

«Օբոն» մականունով Ռոբերտը 6-ամյա կրթություն ունի, նախկինում  2 անգամ դատվել է, դատավածությունը մարված չէ:

Ըստ դատական ակտի՝ «Օբոնը» իր ծանոթ Սահակ Ա.-ի ու նրա կնոջ անձնական կյանքին միջամտելու, նրանց նորմալ հարաբերությունները խաթարելու, այդ հողի վրա Սահակի հետ վեճ հրահրելու խուլիգանական դրդումներով դիմել է մեկ այլ ծանոթի՝ Արթուրին, ու խնդրել է Սահակին հայտնել նրա ընտանիքի վերաբերյալ բամբասանքները ու վճռական գործողություններ պահանջել: Արթուրը չի ցանկացել նման բան անել:

2016 թվականի հունիսի 30-ին, ժամը  22-ի սահմաններում «Օբոնը» Հույսի ավան թաղամասում հանդիպել է Սահակին ու հրավիրել է առանձնազրույցի՝ անտեսելով Սահակի պահանջը՝ չխառնվել իր  ընտանեկան կյանքին:

Ռոբերտ Սահակյանը՝ «Օբոնը», արհամարհական տոնով է  խոսել Սահակի հետ, բայց վերջինս նորից պնդել է, որ նա չխառնվի իր ընտանեկան գործերին:

Ռոբերտը չհանգստանալով՝ նույն զրույցը շարունակել է Սահակի եղբոր՝ Անդրանիկի հետ, ապա վիճաբանության մեջ է մտել Սահակի ու Անդրանիկի հետ:

Վիճաբանության ընթացքում, ըստ դատական ակտի, Ռոբերտը շարունակել է խուլիգանական վարքագիծը, հանել է իր մոտ պահած սվին-դանակը և մի քանի անգամ փորձել է սվին-դանակով հարվածել Սահակին, բայց վերջինս կարողացել է հարվածներից խույս տալ:

Այդ ժամանակ եղբայրներին օգնելու մտադրությամբ հետևից Ռոբերտին է մոտեցել Սահակի ու Անդրանիկի կրտսեր եղբայր Հայկը, ում 16 տարին բոլորել էր օրեր առաջ:

Ռոբերտը անսպասելի շրջվել է դեպի մոտեցող Հայկը և սվին-դանակով հարվածել է Հայկի սրտի շրջանին: Ստացած վնասվածքից Հայկը ժամեր անց հիվանդանոցում մահացել է:

Բայց Հայկին հարվածելով՝ Ռոբերտը չի հանգստացել:

Ըստ դատական ակտի՝ Անդրանիկը, տեսնելով, որ Հայկը տապալվեց գետնին, փորձել է պաշտպանել եղբորը, բայց Ռոբերտը սվին-դանակով հարվածել է Անդրանիկին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառանացող ծանր վնաս՝ ձախ վերանրակային շրջանի ծակած-կտրած վերքի ձևով, որը թափանցում էր պլևրալ խոռոչ:

Ամբաստանյալ Ռոբերտ Սահակյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն՝ միայն ապօրինի սառը զենք պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով:

Ռոբերտը հայտնել է, թե նորմալ հարաբերությունների մեջ է եղել Սահակի ու նրա եղբայրների հետ: Ավելի մտերիմ է եղել եղբայրներից՝ Արմենի հետ, սակայն Արմենը մահացել է: Ռոբերտը մտերմություն է արել Անդրանիկի հետ, իսկ երբ վերջինս մեկնել է Ռուսաստան, նա մտերմացել է Սահակի հետ:

Ռոբերտը «խիստ անհանգստացել է» Սահակի ընտանիքի վերաբերյալ խոսակցություններից և անընդհատ դրդել է Սահակին՝ գործուն միջոցներ ձեռնարկել:

Սահակը բազմիցս նրան զգուշացրել է չխառնվել իր ընտանեկան գործերին, բայց Ռոբերտը համառորեն «իր պարտքն» է համարել Սահակին «վճռական գործողությունների» մղելը՝ Յագոյի դերակատարություն կատարելը…

Ըստ Ռոբերտի՝ դեպքի օրն ինքը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Անդրանիկը եկել է իր հետևից, իրենք գնացել են թիվ 28 ավտոբուսի վերջին կանգառ:

Ռոբերտը հայտնել է, թե չի հիշում՝ ինչպես է հարվածել Հայկին՝ գլխի հետևի մասում ցավ է զգացել, շրջվել ու հարվածել է: Չի հիշել նաև, թե ինչպես է հարվածել Անդրանիկին:

Ռոբերտը նշել է, թե դեպքից հետո որոշ ժամանակ «հիշողությունը կորցրել է»:

Ըստ Ռոբերտի՝ սվին-դանակը գնել էր «Վերնիսաժից» 20   հազար դրամով՝ ձկնորսության ու որսի գնալիս օգտագործելու նպատակով:

Սահակ Ա.-ի հետ առերես հարցաքննության ժամանակ Ռոբերտը պնդել է, թե Հայկին դիտավորյալ չի խփել, իր հարբած վիճակը տեսնելով՝ Սահակը պիտի իր «վզից բռներ ու տուն տաներ»:

Տուժող Սահակ Ա.-ն հայտնել է, որ «Օբոնը» բազմիցս փորձել է միջամտել իր ընտանեկան կյանքին, իրեն փորձել է հունից հանել՝ ինչ-ինչ բամբասանքներ հասցնելով իրեն: Ինքը պահանջել է, որ նա այդ թեմայով այլևս չխոսի, դա նրան չի վերաբերում:

Դեպքի օրը «Օբոնը» խմած էր, ինքն ու Անդրանիկը նրան հորդորել են, որ տուն գնա: Բայց Ռոբերտը խոսակցությունը շարունակել է, ցանկություն է հայտնել Անդրանիկի հետ առանձին խոսել: Նրանք մի քանի մետր առաջացել են, բայց անմիջապես լսվել են գոռոգոռոցի ձայներ: Ինքը մոտեցել է նրանց, նորից «Օբոնին» զգուշացրել է, որ իր ընտանիքի մասին չխոսի:

«Օբոնը» հանել է գլխարկն ու հարցրել է. «Գոռում ե՞ս վրես»: Ինքը պատասխանել է. «Հա, գոռում եմ», ու նրա ձեռքից գցել է գլխարկը:

Ռոբերտը հանել է սվին-դանակը ու ցանկացել է հարվածել իրեն, բայց ինքը հետ-հետ է գնացել:

Անդրանիկն ասել է, որ Ռոբերտը դանակը գցի: Հայկն այդ ժամանակ իրենցից մոտ 200 մետրի վրա էր: Գոռգոռոց լսելով՝ Հայկը վազել է իրենց կողմը: Նա հետևից մոտեցել ու ցանկացել է բռնել սվին-դանակով հարվածելու փորձ անող Ռոբերտին, չթողնել, որ նա հարվածի: Բայց Ռոբերտը անսպասելի շրջվել ու սվին-դանակով հարվածել է Հայկին:

Հայկն ընկել է: Ինքն այդ տեսնելով՝ հարվածել է Ռոբերտին, բայց նա այդ ժամանակ սվին-դանակով հարվածել է Անդրանիկին: Ինքը Ռոբերտին գցել է գետնին, սկսել է խփել: Մոտեցել են այլ անձինք, այդ թվում՝ Ռոբերտի մայրն ու քույրը:

Ինքը Հայկին գրկել ու դրել է մեքենայի մեջ, վնասվածք ստացած Անդրանիկն էլ է նստել մեքենա, գնացել են հիվանդանոց:

Ըստ Սահակի՝ դեպքի պահին Ռոբերտը խմած է եղել, բայց հասկացել է, թե ինչ է անում…

Տուժող Անդրանիկ Ա.-ն հայտնել է, թե ապրում է Մոսկվայում: Հունիսի 14-ին եկել էր Երևան՝ հարազատներին տեսնելու, դեպքի հաջորդ օրը պետք է մեկներ Մոսկվա:

Հունիսի 30-ին, ժամը 21-ն անց 30-ի ահմաններում իրեն զանգել է «Օբոնը» ու դժգոհել է, որ եկել ու նրա հետ չի շփվել: Ինքն ասել է, որ    քիչ հետո կմոտենա, իրար կտեսնեն: Գնացել է դեպի Ռոբերտենց տուն, նրան տեսել է ցանկապատի մոտ: Հեռախոսով խոսելու ժամանակ արդեն ինքը զգացել է, որ «Օբոնը» խմած է…

Նա մտել է իր ընտանիքին պատկանող խանութ, երեք շիշ գարեջուր է վերցրել, քայլել է դեպի խաչմերուկ: Ինքն ու Արթուրը գնացել են նրա հետևից: Խաչմերուկում էր Սահակը, նաև՝ թաղամասի ուրիշ տղաներ, երեխաներ: Իր կրտսեր եղբայր Հայկն էլ էր այնտեղ: Ինքը նկատել է, որ Ռոբերտն ու Սահակը առանձնացան ու վիճում են: Մոտեցել է նրանց, Ռոբերտը նորից իրենն էր ասում՝ Սահակի ընտանիքի ու Սահակի անելիքի մասին: Իրենք ասել են, որ դա նրա գործը չէ: Ինքը տեսել է, որ Ռոբերտի ձեռքին սվին-դանակ կա: Խնդրել է խոսակցությունը հաջորդ օրը շարունակել՝ նկատի ունենալով, որ Ռոբերտը խմած է: Վերջինս առաջարկել է, որ առանձնանան ու անմիջապես խոսեն:

Ինքն ու Ռոբերտը մի քանի քայլ առաջ են անցել: Ինքը մի քանի անգամ նրան ասել է, թե կարիք չկա, որ դանակը ձեռքին կանգնի ու իր հետ խոսի: Փորձել է նրան հանգստացնել: Երբ իրենց ձայները բարձրացել են, Սահակը մոտեցել է: Նա հրել է Ռոբերտի գլխարկը, գլխարկն ընկել է գետնին: Ռոբերտը այդ ժամանակ հետևում պահած դանակը առաջ է բերել ու երկու անգամ ցանկացել է խփել Սահակին: Սահակը հետ-հետ է գնացել, հարվածները նրան չեն դիպել: Ինքն այդ ժամանակ շոկի մեջ է ընկել, չի սպասել, որ Ռոբերտը դանակով կհարվածի, նա բազմիցս իրենց տանը հաց է կիսել իրենց հետ…

Հանկարծ հետևից մոտեցել է Հայկը, նա ցանկանում էր հետևից գրկել ու հետ քաշել Ռոբերտին, որ Սահակին չխփի: Բայց Ռոբերտը շրջվել է Հայկի կողմն ու դանակով հարվածել է նրան: Հայկը միանգամից ընկել է: Ինքն ամբողջ մարմնով առաջ է գնացել, որ դանակը վերցնի Ռոբերտից: Այդ ժամանակ Ռոբերտը նույն դանակով խփել է իրեն, բայց ինքը հետ չի գնացել, «վտանգը զգալով՝ կարծես գերբնական ուժով» ընկել է Ռոբերտի վրա:

Միասին ընկել են գետնին: Ինքը բռնել է Ռոբերտի ձեռքից, իր ընկեր Ալիկը նրա ձեռքից վերցրել է դանակն ու դեն է նետել:

Ինքը զգացել է, որ ձախ կողմը ցավում է: Մի կերպ գետնից վեր է կացել: Սահակը բռունցքով խփել է Ռոբերտին: Մի քանի վայրկյան անց ինքը հասկացել է, որ ոտքի վրա այլևս չի կարողանում կանգնել: Հայկին տեղափոխել են մեքենայի մեջ, ինքն էլ է նստել, գնացել են հիվանդանոց…

Անդրանիկը պնդել է, որ մինչև Հայկին դանակով հարված հասցնելը՝ իրենք Ռոբերտին չեն հարվածել:

Դատարանը հաստատված է գնահատել, որ Ռոբերտ Սահակյանը կատարել է ոչ թե երկու անձանց սպանություն խուլիգանական դրդումներով, այլ՝ նույն  դրդումներով սպանության փորձ:

Ռոբերտ Սահակյանը մեղավոր է ճանաչվել խուլիգանական դրդումներով երկու անձանց սպանության փորձի և ապօրինի սառը զենք պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104  հոդվածի 2-րդ մասի 1-ին, 10-րդ կետերով և 235 հոդվածի 4-րդ մասով:

Ռոբերտ Սահակյանը վերջին հաշվով դատապարտվել է 16 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հուլիսի 1-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում