Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Սասնա ծռերի» գործով դատավարության ձգձգումների մեջ միտում է տեսնում:
Նրա կարծիքով՝ «Սասնա ծռերի» նկատմամբ դատարանի դահլիճում բռնությունը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի իմացությամբ և գիտությամբ:
«Այդ դատավարությունը նախապես ծրագրված է՝ ինչ անել, որտեղ բռնության ենթարկել, դատարանի շենքն էլ նույնիսկ ընտրված էր. սա վրեժխնդրություն է՝ հարվածել պաշտպաններին ՓՊ-ի միջոցով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց իրավապաշտպանը՝ նշելով. «Կարող էին ադեկվատ դատավոր նշանակել: Մենք տեսել ենք Հոկտեմբերի 27-ի գործ, այսինքն՝ ծանր դատավարություններ, որոնք ընթացել են նորմալ պրոցեսում»:
Ինչ վերաբերում է ոստիկանության գործունեությանը, ապա ըստ իրավապաշտպանի՝ նրանք ՊՊԾ գնդի գրավումից հետո «աբիժնիկի» կարգավիճակում են: