Մարզային զարգացման ծրագրերից ութը արդեն հաստատվել է և մտել ռեալ իրականացման փուլ, ևս 70 ծրագիր քննարկման փուլում է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
«Մենք ոգևորված ենք այս գործընթացով: Մարդիկ տեղերում սկսել են ավելի ակտիվ մտածել ու նախաձեռնող լինել: Սա կակտիվացնի կառավարություն դիմելու գործընթացը:
Վաչե Տերտերյանը դժվարացավ նշել առավել ակտիվ մարզի անունը՝ մրցակցությունից խուսափելու համար:
Տավուշում կա տուրիզմի ծրագիր, Շիրակում է հայտարարվել մրցույթ, այնտեղ կան հստակ ծրագրեր, և քաղաքը ինքն է վարկառու:
Ինչ վերաբերում է համայնքների խոշորացմանը, Տերտերյանը նկատեց. «Այստեղ ևս ռիսկերը հաշվարկված են, դրանք ընդամենը մտահոգություններ էին, որ արդեն չկան: Արդեն արդյունքներ ունենք»:
Հարցին՝ Ներդրողների ակումբի հետ կապված ի՞նչ նորություն կա, արդյոք ներդրումներ արվո՞ւմ են, Տերտերյանը նշեց. «Դրանք չեն լինում միանգամից»: