Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Մարտունիում հանրային լողափի բացմամբ նշվեց Վարդավառի տոնը

Վարդավառի նախօրեի երեկոյան մարդաշատ էր Մարտունի քաղաքի  հանրային լողափի տարածքը, որտեղ միանգամից նշվում էր երկու տոն՝ Վարդավառը եւ լողափի բացման արարողությունը: Միջոցառումները կազմակերպվել էր Գեղարքունիքի մարզպետարանի, Մարտունու քաղաքապետարանի, Մարտունու տարածաշրջանի համայնքների, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ համատեղ ուժերով: Վարդավառի տոնակատարությանը եւ հանրային լոողափի բացմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ քննչական կոնիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, հոգեւորականներ, մտավորականներ, մարզի համայնքների ղեկավարներ, ՀԿ-ներկայացուցիչներ, համայնքների բնակիչներ, հյուրեր:

Տոնախմբության մասնակիցներին ողջունեց եւ շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, նշելով, որ Վարդավառի տոնը դարեր շարունակ նպաստել եւ նպաստում է ազգային ավանդույթների պահպանմանը, համազգային համախմբմանը, միջհամայնքային կապերի ամրապնդմանը:

Վարդավառի տոնակատարությունը մեկնարկեց տոնի նախաքրիստոնեական խորհուրդով, որտեղ ներկայացվեցին Վահագնի եւ Աստղիկի սիրո պատմությունից դրվագներ: Ներկայացվեց նաեւ Խնդումի ծեսի արարողությունը: Ապա Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ ջրի օրհնության կարգ: Օրհնված ջուրը հյուրերին բաժանվեց օրվա խորհրդին բնորոշ ձեւավորված գավաթներով, եւ ներկաները օրհնված ջուրը շաղ տվեցին միմյանց վրա:

Վարդավառի տոնակատարության բաղկացուցիչ մաս էին կազմում Մարտունու տարածքի համայնքների կողմից ցուցադրվող տաղավարները: Այստեղ հյուրասիրության համար ներկայացված էին վարդավառին բնորոշ ճաշատեսակներ եւ այլ կերակուրներ: Համայնքները հանդես եկան ազգային երգ ու պարով, ցուցադրվեցին Վարդավառին նվիրված ազգային-ավանդական խաղեր՝ լարախաղաց, կոխ, լախտի, ճուկի:

Լողափի կառուցման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած 27 քաղաքացիներ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ կողմից արժանացան «Համայնքի գործընկեր» մրցանակին:

«Միջոցառման նպատակը տաղավար տոնի ծեսի վերականգնումն է, տոնի խորհրդի մասին բնակչության իրազեկումը եւ հանրությանն այդ ամենին հաղորդակից դարձնելը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀԿ նախագահ Անահիտ Գեւորգյանը:

Տոնակատարության ողջ ընթացքում մայրաքաղաքից ժամանած հանրահայտ երգիչները հնչեցրին հայկական ժողովրդական  եւ ազգային երգեր:

Կազմակերպիչների հավաստմամբ՝Վարդավառին նվիրված տոնակատարությունն այսուհետ կվերածվի ամենամյա փառատոնի:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում