Friday, 19 04 2024
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել

«Սերժ Սարգսյանը սկսել է վարչապետին վարկաբեկելու գործընթացը»

«Տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, մեր երկիրն արդեն խորհրդարանական կառավարման երկիր է: Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի թեկնածությունը: Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց արդեն Հայաստանը անձակենտրոն իշխանություն չունի, որը մեր ժողովրդի վաստակն է: Եվ ժողովուրդը դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին և չասացին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու: Կարևորը սա է»,-օրերս տված հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե ով է լինելու վարչապետի թեկնածուն 2018-ից հետո, պատասխանել էր Սերժ Սարգսյանը:

Արտախորհրդարանական ուժերի համար առավել քան զավեշտալի է Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը, քանի որ Հայաստանը եղել է և դեռ կմնա միանձնյա, անձակենտրան կառավարմամբ երկիր: «Ե՛վ այս երկիրը, և՛ ՀՀԿ-ն երբեք ներքին հարց չեն ունեցել: Ամեն ինչ որոշել և որոշում է Սերժ Սարգսյանը: Ավելի ճիշտ՝ մինչև 2008 թվականը որոշում էին Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, իսկ դրանից հետո միանձնյա իշխանություն հաստատվեց, և որոշումները սկսեց կայացնել բացառապես Սերժ Սարգսյանը: Չնայած չի բացառվում, որ պահ գա, և այդ նույն անդեմ ու անողնաշար ՀՀԿ-ն հոշոտի Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանը գնաց սահմանադրական փոփոխությունների և ամեն ինչ արեց, որ իր մենիշխանությունը շարունակի: Թե չէ իր ասածները հեքիաթ են, որին անգամ ինքը չի հավատում: Վերջին 10 տարվա մեջ Սերժ Սարգսյանի տված խոստումների, ծրագրերի անգամ մի տոկոսը չի իրականացել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ հավելելով, որ այս երկրում ՀՀԿ ասվածը, մնացյալ քաղաքական ուժերը սպասարկում և ենթարկվում են այդ մեկ անձի կամքին:

Պետրոս Մակեյանի խոսքով՝ ներկայումս իրապես կոնֆլիկտ, լարում կա Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև: «Սերժ Սարգսյանի քարոզչամեքենան սկսել է Կարեն  Կարապետյանի վարկաբեկման գործընթացը տարբեր մեթոդներով՝ տնտեսական ցուցանիշներով, վիճակագրական թվերով, նրա ներդրումային խոստումներով: Կարեն Կարապետյանի վարկաբեկման գործընթացի հանգուցալուծումը կլինի այն, որ իշխանությունները արդեն նախապես հասարակությանը տրամադրած կլինեն նրան, որ վարչապետը խոտանված դեմք է, որին փոխարինելը անհրաժեշտություն է: Այսինքն՝ հիմա Սերժ Սարգսյանը ոչ միայն հող է նախապատրաստում, այլև ոսկերչական ճշգրտությամբ ծրագիր է իրականացնում վարչապետին վարկաբեկելու և քաղաքական գործընթացները իր ցանկալի հունով տանելու համար»,- ասաց Մակեյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ հնարավոր է, որ վարչապետի փոփոխությունը չլինի հենց 2018-ի ապրիլին: Մի քանի ամիս շարունակվի այս աժիոտաժը, որը արդեն սկսված է, որպեսզի հասարակությանը էլ ավելի համոզեն, որ վարչապետի փոփոխությունը անհրաժեշտություն է, որից հետո տեղի կունենա վարչապետի փոփոխություն, և Սերժ Սարգսյանը կզբաղեցնի այդ պաշտոնը:

«Այսինքն՝ դա ընդամենը տեխնիկական խնդիր է: Չնայած ինչ պաշտոն էլ զբաղեցնի Սերժ Սարգսյանը, մեկ է՝ երկրի ներսում բոլոր որոշումները կայացնելու է ինքը՝ միանձնյա»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում