Thursday, 18 04 2024
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան

Ռուսերենի պետական, սահմանադրական կարգավիճակի հետ կապված հարցը փակված է. Աշոտյան

Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը պետք է մաքսիմալ զերծ պահել արհեստական հարցադրումներից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հայաստանում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու մասին քննարկումներին:

«Այս տեսակետից լեզվաքաղաքականության հետ կապված Հայաստանն անկախությունից ի վեր որդեգրել է շատ հստակ քաղաքականություն: Այդ քաղաքականությունը չի փոփոխվել և չի փոփոխվելու, դա հստակ է»,- նշեց Աշոտյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանում կա միտում, ըստ որի՝ այդ երկիրը նախկին ԽՍՀՄ երկրներում իրենց հայրենակիցների հետ կապերի պահպանման առումով, մասնավորապես Ղազախստանում, Ղրղըզստանում, Բելառուսում և այլուր, վարում է որոշակի լեզվական քաղաքականություն:

«Հայաստանում նման խնդիր անգամ Եվրոպայի խորհրդի լեզվական խարտիայով չկա: Այս տեսակետից ևս խնդրին անդրադառնալու իրավական և քաղաքական պատճառներ չկան: Պետական, սահմանադրական կարգավիճակի հետ կապված հարցը փակված է, կարծում եմ, շահարկումների տեղ չպետք է ունենանք, սակայն լեզվաիմացության հետ կապված լինի դա անգլերենը, թե ռուսերենը, բոլորն էլ, հատկապես երիտասարդները պետք է շատ մոտիվացված լինեն»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Մամուլում նշված խնդրի շուրջ քննարկումների ծավալման ընթացքում Աշոտյանը հետաքրքրությամբ հետևել է նաև ադրբեջանական և ուկրաինական լրատվամիջոցների արձագանքներին:

«Ադրբեջանական մամուլը մեր դիրքորոշումը փորձում էր ներկայացնել որպես հակառուսականության արտահայտություն, իսկ ուկրաինական հատվածն օգտագործում էր այս առիթը մի քիչ այլ տեսանկյունից, որ թե հայերը պատվով դուրս եկան և ճիշտ պատասխան տվեցին ռուսներին: Հայկական քաղաքական միտքը պետք է առաջնորդվի սեփական շահերով և տուրք չտա այլոց»,- ամփոփեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հուլիսի 17-ին հայտարարել էր, որ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների հարցը լուծելու համար Հայաստանի իշխանություններին առաջարկում է ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ: Այդ հարցին արձագանել էր և ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի հարց Հայաստանի օրակարգում չկա եւ չի նախատեսվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում