Կասյան փողոցի գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, գյուղացիները «Առաջին լրատվական»-ին իրենց դժգոհությունը հայտնեցին: Արարատի մարզի գյուղացիներից մեկը դժգոհեց, որ բերքը չի իրացվում, գնալու է գյուղ ծառերը կտրի. «Բացի այդ, 24 ժամ հողի խնդիրներով ենք զբաղված, առավոտյան 6-ից «ջուր ու ցանք» են կատարում, իսկ ստացված բերքի վաճառքից հազիվ կարողանում ենք ընտանիք պահել ու վարկերը մարել»: