Ադրբեջանին զենքի վաճառքի հարցով Ռուսաստանի ներկայացրած փաստարկները համոզիչ չեն։ Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ, արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
Աշոտյանի խոսքով՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը ամենաբարդ ու խնդրահարույց հարցերից է հայ- ռուսական հարաբերություններում