ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու տնտեսական ու քաղաքական հիմքեր չկան։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀԿ փոխնախագահ, արտաքին հարաբերությունների հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
Անդրադառնալով «Ելք» դաշինքից ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի հայտարարությանը՝ ԵՏՄ-ից կազմից Հայաստանի դուրս գալու անհաժեշտության մասին, Արմեն Աշոտյանը նկատել է, որ դա «Ելք» դաշինքի հայտարարությունը չէ։ «Առանձին պատգամավորներ կարող են տեսակետ արտահայտել։ Ես մտադիր չեմ մեկնաբանել առանձին պատգամավորների հայտարարությունները, դա մեկ պատգամավորի տեսակետն է, այլ ոչ թե խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժի»,- նկատել է Արմեն Աշոտյանը։