Մոսուլում իրաքյան կառավարական զորքերի արձանագրած հաջողություններից հետո ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման որոշ անդամներ փորձել են փախչել քաղաքից՝ շպարվելով ու կրելով կնոջ հագուստ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, իսլամիստները փորձել են կին ձևանալ, սակայն ապարդյուն. նրանց բռնել են:
Պարբերականի փոխանցմամբ՝ իսլամիստներից մեկը վառ շպար է արել, կնոջ հագուստ հագել, սակայն, միևնույն ժամանակ մոռացել է սափրել դեմքը, ինչն էլ, միգուցե, նրան մատնել է:
Համապատասխան լուսանկարները տարածել է Իրաքի բանակը։
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ Մոսուլը, որն Իրաքում համարվում էր ԴԱԻՇ-ի գլխավոր հենակետը, ամբողջությամբ ազատագրվել է հուլիսի 10-ին: