Ռուսական Պենզա քաղաքից Սոչի թռչող «Ան-148» ուղևորատար ինքնաթիռը թռչունների երամի հետ բախումից հետո հարկադիր վայրէջք է կատարել Սարատովում:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, ինքնաթիռի օդաչուն բարձրություն հավաքելու ժամանակ հայտնել է երամին բախվելու, իսկ ավելի ուշ՝ շարժիչներից մեկի անսարքության կասկածի մասին:
Այնուհետև օդային փոխադրամիջոցը հարկադիր վայրէջքի համար անհապաղ ուղարկվել է Սարատովի օդանավակայան:
Օդաչուներին հաջողվել է ինքնաթիռն իջեցնել մի շարժիչով, ինչից հետո մոտ 80 ուղևոր տարհանվել է: Շարժիչն ուսումնասիրելուց հետո տեխնիկները թռչունների հետ բախման հետքեր են գտել: