«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր՝ հուլիսի 22-ին, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեսակցել է Հրաչյա Հարությունյանին, որն արդեն երկու օր է՝ ՌԴ Տամբովի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն:
Պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հրաչյա Հարությունյանն առողջական խնդիրների հետ կապված համապատասխան բժշկական զննություն է անցել, ունեցել է բարձր տրամադրություն:
«Այս պահին Հրաչյա Հարությունյանն իր ունեցած առողջական խնդիրների հետ կապված համապատասխան բժշկական զննություն է անցնում։ Հրաչյայի տրամադրությունը շատ բարձր էր, նա շատ հուզված էր և ասում էր, որ բառեր չի գտնում որպեսզի արտահայտի իր շնորհակալությունը հայ ժողովրդին այդ դժբախտ պատահարի պահին և մինչ օրս իր ու իր ընտանիքի կողքին կանգնելու համար»,- գրել է պատգամավորը։