Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը դատապարտել է թուրք ազգայնականների կողմից Ստամբուլում գտնվող հրեական Սինագոգի վրա քարերով հարձակումը։
Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Սինագոգի դեմ թուրք ազգայնականների հարձակման մասին կայքերից մեկի հրապարակումով և գրել․ «Երբ Իսրայելը բռնություն է կիրառում, Թուրքիայում հրեական համայնքի վրա հարձակումը ստորություն է։ Ազգային փոքրամասնությունները ձեր պատանդները չեն»։
Նշենք, որ Երուսաղեմում հրեական ոստիկանությունը մետաղորսիչ սարք է տեղադրել Տաճարի լեռան վրա դեպի մզկիթ տանող ճանապարհին, ինչի դեմ բողոքի են դուրս եկել հազարավոր մուսուլմաններ։
Թուրքիայի ազգայնականներն Իսրայելի դեմ ի նշան բողոքի քարերով հարձակվել են Ստամբուլի հրեական Սինագոգի վրա։