Friday, 19 04 2024
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին

Կարող են ֆորս-մաժորային այնպիսի իրավիճակներ լինել, որ ՀՀԿ-ն չկարողանա դիմագրավել

Քանի ՀՀԿ-ն իշխանության է, երկրում ոչինչ չի փոխվի:

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ, Ապարանի ջոկատի հրամանատար, «Ազատամարտիկների  դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը:

-Պարոն Պետրոսյան, Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում ասում է, որ վարչապետի հարցը ՀՀԿ-ական հարց է, քանի որ հանրությունը վարչապետի իր ընտրությունը կատարել է ԱԺ ընտրություններում, և դրանից հետո որևէ նշանակություն չունի, թե ով կլինի վարչապետ։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այս հայտարարությունը: Եվ Ձեզ մտահոգո՞ւմ է արդյոք՝ 2018-ին ով է լինելու վարչապետ:

-Ամեն դեպքում այդպես էլ կա: Փաստացի, իշխանությունը ՀՀԿ-ի ձեռքում է, և ՀՀԿ-ն էլ ղեկավարում է Սերժ Սարգսյանը: Եվ բնական է՝ ով էլ  լինի  վարչապետ, միևնույն է, այդ մարդու ասածն է արվելու, այնպես որ, ի՞նչ տարբերություն՝ անձամբ իր անունն է այնտեղ գրված, թե ուրիշ մեկի, քանի որ որոշողը ինքն է: Քանի դեռ ՀՀԿ-ն իշխանության է, երկրում որևէ բան չի փոխվելու: Սասունն ասել էր, որ եթե պետք է իշխանությունը իրենց ձեռքում մնա, ավելի լավ է՝ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, գոնե անձնական պատասխանատվություն կկրի այդ հարցում: Ես համամիտ եմ, քանի որ եթե նա կարողանալու է ուրիշներին փոխել, իրեն չի կարողանալու փոխել: Այդ դեպքում կա՛մ պետք է աշխատեն, կա՛մ հանրապետականը պետք է դուրս գա: Այնպես որ, ինձ համար կարևոր չէ՝ ով է լինելու իշխանության ղեկին,  ինձ համար կարևոր է, որ այս իշխանությունը ընդհանրապես հեռանա, հակառակ դեպքում որևէ բան չի փոխվի երկրում:

-Կարծում եք՝ այս վիճակը դեռ երկա՞ր կպահպանվի՝ հաշվի առնելով այն, որ առաջիկա հինգ տարիներին ընտրություններ չկան:

-Այնպես չէ, որ չկան կամ չեն լինի ընտրություններ: Կարող են ֆորս-մաժորային այնպիսի իրավիճակներ լինել, որ շատ կարճ ժամանակում  Հանրապետականը չկարողանա դիմագրավել: Հայաստանում այնպես չէ, որ շատ բաներ ներսից են կախված, այսօր գլոբալ աշխարհի քաղաքականությունն ամեն վայրկյան փոխվում է, իսկ ներսում մենք գիտենք, որ թույլ տնտեսություն ունեցող երկրները միշտ դրսի հարվածներին դիմադրելու ուժ չեն ունենում: Ցավով եմ ասում, որ մեզ մոտ այսօր ամեն վայրկյան կարող է այդպիսի վիճակ ստեղծվի: Դրա համար քաղաքացիական հասարակությունն անելիքներ ունի և պատրաստ է բոլոր տեսակի խնդիրներին դիմագրավելու: Այնպես որ, ես շատ կուզեի, որ ՀՀԿ-ն այնքան ուժ ունենար իր մեջ, որ կարողանար երկիրը տնտեսապես այն վիճակին բերել, որ կարողանային դիմագրավել արտաքին մարտահրավերներին: Ցավում եմ, բայց կլանային համակարգը չի թողնում, այդ հնարավորությունը չի տալիս: Սա անձերի խնդիր չէ, ինձ համար որևէ նշանակություն չունի՝ ինչ քաղաքական ուժ է իշխանության, բայց այսօր երկիր ենք կորցնում: Այսօր ավելի ու ավելի է խորանում կլանային համակարգը, ավելի ու ավելի է խորանում ժողովրդի և իշխանության մեջ անջրպետը: Իսկ սա վտանգում է մեր պետականությանը: Ես որ իմանամ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալով երկիրը այս վիճակից դուրս կգա, քավ լիցի, թող ինքը լինի: Բայց ես ցավում եմ, որ այդպես չէ, մեզ համակարգային փոփոխություններ են պետք, վերաբերմունքի փոփոխման անհրաժեշտություն կա: Մենք պետք է մեր երեխաների համար արժանապատիվ ապրելու հնարավորություն ստեղծենք: Շատերին թվում է, թե մենք իշխանություն ենք ուզում: Մենք նման խնդիր չունենք: Այսօր ամեն վայրկյան կոչ ենք անում հասարակությանը, որ մեջքն ուղղի, հաղթածի կերպարով կարողանա ապրել, տղերքի, հերոսների կյանքով ձեռք բերած հաղթանակին տեր կանգնի, բայց այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությամբ ամեն վայրկյան ատելությունը խորանում է, մեր ժողովուրդը չի սիրում իր անկախությունը, իր պետականությունն ու իր հաղթանակը: Այ սա է դժբախտությունը: Իսկ թե ով կլինի իշխանության ղեկին, մեր անկախության, մեր պետության, մեր ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի վերանայման խնդիր կունենա: Կգտնե՞ն իրենց մեջ ուժ՝ փառք ու պատիվ իրենց: Մենք փորձ ունենք, երբ մարդն արժանապատվորեն տեղը զիջել է, ասել է՝ եկեք, ղեկավարեք: Իշխանության մնալու, կառչելու իմաստը ո՞րն է, եթե մենք դրա դիմաց կորցնում ենք մեր պետականությունը, մեր երկիրը: Մենք պետական այրերի սխալների պատճառով էլ կորցրել ենք մեր պետականությունը, մեր երկիրը, ծովից ծով հայրենիքը դարձրին մի բուռ հայրենիք: Եվ այսօր մենք խաղում ենք մեր ժողովրդի ճակատագրի հետ: Մենք պետք է իշխանությանը պարտադրենք վերանայել իր մոտեցումները:

-Նոր քաղաքական ուժի ձևավորման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք: Ըստ մամուլի հրապարակումների՝ Սեյրան Օհանյանը պատրաստվում է  նոր քաղաքական ուժ ստեղծել: Պատկերացնո՞ւմ եք համագործակցություն:

-Երբ ժողովուրդն իր մեջ կամք դրսևորեց, դրա անհրաժեշտությունը տեսավ, չի սպասի Պետրոսյան Ռազմիկը կամ Օհանյան Սեյրանը նախաձեռնեն դա, ինքը կանի դա: Եվ հիմա պետք է հարցնել՝ ժողովուրդը պատրա՞ստ է իր կյանքի գնով գնալու արժանապատվության վերականգնման ճանապարհով, և իր արժանապատվությունը գնահատող իշխանություն կձևավորի: Եվ եթե կա անհրաժեշտություն,  ժողովուրդը արժանապատիվ ապրելու համար իր մեջ կամք կգտնի: Եվ եթե այսօր միայն մի խումբ ընդդիմադիրների և մի խումբ մարդկանց է պետք արժանապատիվ ապրել, ինքը չի կայանա, բայց եթե ժողովուրդը ուզի, ցանկացած մեկը կարող է քաղաքական ուժի առաջնորդ  դառնալ: Մենք այսօր լիդերի խնդիր չունենք, այլ ժողովրդի գիտակցության փոփոխության խնդիր ունենք: Կարծում եք՝ իշխանությունը կկարողանա՞ր ժողովրդի հետ նման կերպ վերաբերվել, եթե  ժողովուրդը թույլ չտար: Մեր ժողովրդին հարմարվող են դարձրել, և մենք մեր վերաբերմունքը պետք է փոխենք: Եթե կկարողանանք, կհամախմբվենք ազգովի  միասին, համախմբվենք այդ գաղափարի, նպատակի շուրջ, և այդ ժամանակ լիդերն էլ կծնվի: Պահանջատերը, շահառուն ժողովուրդն է, և ինքը պետք է թելադրի օրակարգ: Իսկ այս դեպքում մենք ենք թելադրում ժողովրդին, դրա համար էլ չի ստացվում:

-Պարոն Պետրոսյան, եթե ընդդիմադիր ուժերը միանան ամեն կերպ Սերժ Սարգսյանին թույլ չտալու վարչապետ դառնալ օրակարգի շուրջ, դուք չեք միանալո՞ւ:

-Լավ, չենք թողնում Սերժ Սարգսյանը լինի, Սերժ Սարգսյանը նշանակում է Պողոս Պողոսյանին, ի՞նչ է փոխվում: Պողոս Պողոսյանին նույն հաջողությամբ եթե լավ չաշխատի, կփոխի Սիմոն Սիմոնյանով և արդյունքում ի՞նչ է փոխվում, ավելի վատ:

Իրականում մենք ժամանակ չունենք: Ես արժանապատիվ խաղաղության կողմնակից եմ, դրա համար հզոր պետություն, հզոր տնտեսություն պետք է ունենանք: Եվ ժամ առաջ պետք է վերանայվի մեր կեցվածքը, տնտեսությունը պետք է ոտքի կանգնի, մենք դատապարտված ենք հզոր բանակ ունենալու, հզոր բանակ ունենալու համար պետք է հզոր տնտեսություն ունենալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում