Պրահայում աշխատանքային այցով գտնվող Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այցելել է Չեխիայի պրոբացիայի և միջնորդության ծառայություն, ծանոթացել ոլորտի չեխական փորձին, այնուհետև ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կայացմանն ուղղված աշխատանքները։
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մինչ այդ նա հանդիպել է Չեխիայի արդարադատության նախարար Ռոբերտ Պելիկանի հետ։
Նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ անդրադարձել են երկու երկրների դատաիրավական համակարգերին և իրավական փոխօգնությանը վերաբերող խնդիրներին։